ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ Երևանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ

Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով  Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան … Read more

ԱՄՆ փոխնախագահը տիկնոջ հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան․ ինչ է սպասվում

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: ՀՀ կառավարություն

Եվրոպայի ճգնաժամային դիվանագիտության մեծ շաբաթ է սպասվում

Այս շաբաթ ԵՄ առաջնորդները կանցկացնեն մի շարք կարևոր հանդիպումներ, որոնք կարող են որոշել տարածաշրջանի ապագան, հաղորդել է Politico-ն: Օրակարգում են Ուկրաինային աջակցությունը, պաշտպանությունը, տնտեսական մրցունակությունը և ԵՄ դերը աշխարհում՝ Միացյալ Նահանգների հետ կապերի թուլացման ֆոնին։ Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան հրատարակությանը ասել է, որ առաջիկա օրերը ցույց կտան, թե արդյոք «Եվրոպան կարող է շրջել իրավիճակը և … Read more

Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան․ Shamshyan

Հունվարի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 16։10-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհին մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ, ինչպես նաև տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում է եղել նաև «Toyota» մակնիշի … Read more

Թուրքիան արագացնում է Հայաստանի սահմանին անցակետի բացման աշխատանքները

Թուրքիան արագացնում է Հայաստանի հետ սահմանին անցակետի բացման աշխատանքները, գրել է «Yeşil Iğdır Gazetesi»-ն։ Թուրքական թերթը նշել է, որ Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարն անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետում [Մարգարա անցակետը հայկական կողմում] ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքներին: Նահանգապետը նշել է, որ գործընթացն արագ կավարտվի:  

Վենեսուելացի ընդդիմադիր գործչին առևանգել են բանտից ազատ արձակվելուց մի քանի ժամ անց

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտնել է իր մտերիմ դաշնակից Խուան Պաբլո Գուանիպայի անհետացման մասին, ով անհայտ անձանց կողմից բռնի կերպով առևանգնվել է: Նրա տեղափոխման վայրը հայտնի չէ։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի՝ կալանքից պաշտոնապես ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց՝ կառավարության կողմից քաղաքական ճնշումը մեղմելու ջանքերի շրջանակներում, հաղորդել է «Associated Press»-ը: Մաչադոյի խոսքով՝ առևանգումը … Read more

Միացյալ Թագավորության վարչապետը կարող է հեռանալ

Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը կարող է ստիպված հրաժարական տալ մեկ շաբաթվա ընթացքում, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով իշխող Լեյբորիստական ​​կուսակցության աղբյուրներին։ Պիտեր Մանդելսոնի՝ դատապարտված ամերիկացի պեդոֆիլ, ֆինանսիստ Ջեֆֆրի Էպշտեյնի հետ ընկերացած լինելու շուրջ սկանդալը Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակելու շուրջ այսպիսի խոսակցություններ է առաջացրել։ Այս սկանդալն արդեն հանգեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան ՄաքՍուինիի հրաժարականին փետրվարի 8-ին։ … Read more

Իլոն Մասկը հայտարարել է Լուսնի և Մարսի վրա քաղաքների կառուցման մասին

SpaceX-ը արդեն կենտրոնացել է Լուսնի վրա ինքնազարգացող քաղաքի կառուցման վրա, որը կարող է իրականացվել 10 տարուց էլ պակաս ժամանակում, միլիարդատեր Իլոն Մասկն այս մասին հայտարարել է իր X-ում: Մասկի խոսքով՝ նման քաղաք Մարսի վրա կհայտնվի 5-7 տարի հետո: Նա նշել է, որ դեպի Մարս ճանապարհորդությունը հնարավոր կլինի միայն որոշակի մոլորակային դասավորությունների դեպքում՝ յուրաքանչյուր 26 ամիսը մեկ, վեց ամիս թռիչքի ժամանակով: … Read more

Հարավային Կորեայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ ծանր վիրավnրեր կան

Հարավային Կորեայի Կյոնգի նահանգի Գապյոնգ շրջանում կործանվել է «Cobra AH-1S» ռազմական ուղղաթիռ, հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։ Ուղղաթիռը կործանվել է Սեուլից մոտավորապես 55 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ինքնաթիռում եղած երկու անձինք ծանր վիրավորվել են։ Ինքնաթիռի կործանումից հետո պայթյուն կամ հրդեհ չի եղել։