ԱՄՆ-ի համար Իրանի դեմ պատերազմի արժեքը կարող է ավելի քան 3 անգամ ավելի բարձր լինել

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի արժեքը կարող է ավելի քան 3 անգամ ավելի բարձր լինել, քան վերջին գնահատականը (մոտ 30 միլիարդ դոլար), գրել է «NBC News»-ը՝ հղում անելով աղբյուրների։ Երեք ամերիկացի պաշտոնյաների և ներքին գնահատականներին ծանոթ երեք անձանց խոսքով՝  երեք անգամ ավելի է կարող լինել արժեքը։ ԱՄՆ ներքին գնահատականներով պատերազմի ընդհանուր արժեքը գնահատվում է 80-ից 100 միլիարդ դոլար։

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների … Read more

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին (տեսանյութ)

Գիշերն Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։ Կադրեր են հրապարակվել:  

Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Շնորհակալություն եմ հայտնում հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես եկան ինձ աջակցող հայտարարությամբ։ Նման քայլը երբեք չի մոռացվում։ Ձեզնից ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց հետ եղել ենք Քրիստոսի … Read more

Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 15-ին ժամը 10:45-14:00-ն կդադարեցվի Արարատ գյուղի ջրամատակարարում Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 15-ին ժամը 10:55-20:00-ն կդադարեցվի ք.Հրազդան Միկրոշրջան թաղամասի 220-264 շենքերի ջրամատակարարում Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանին գիշերային հարվածների կադրերը (տեսանյութ)

ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածները գիշերը շարունակվել են։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է շարքից հանել Իրանի էլեկտրակայանները, եթե Թեհրանը սեղանի շուրջ չբանակցի։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ հարվածներ են հասցվել նավահանգստային Բանդար Աբբաս քաղաքին, երկրի հարավ-արևմտյան Հովեյզե և հարավային Սիրիկ քաղաքներին։ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը հրապարակել է Իրանին գիշերային հարվածների տեսանյութը։ Երեկվանից Միացյալ Նահանգները վերականգնել է իրանական նավահանգիստների … Read more

Դեպքից 1 շաբաթ անց 90-ամյա տղամարդը կյանքից հեռացել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում․ Shamshyan

Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, … Read more

Փարիզում անկարգություններ են սկսվել Ֆրանսիայի պարտությունից հետո (տեսանյութ)

Փարիզում անկարգություններ են սկսվել Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի պարտությունից հետո։ Գիշերը Իսպանիան 2-0 հաշվով հաղթել էր «Կապույտներին»։ Վրդովված երկրպագուներին ոստիկանությունը ցրել է։ Եզրափակչում «Կարմիր Ցասումը» կխաղա Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողի դեմ։  

ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել, ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է ․ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր էր հանձնում՝ փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։ Ընտրություններն այլեւս անցյալում են, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ … Read more