ՌԴ Ռոստովի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զnhվել է առնվազն 1 մարդ

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ։ Մարզպետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ վիրավորվել են ևս 2 մարդ՝ Գուկովոյի մոտ բեռնատար կայանի աշխատակիցներ։ Քաղաքում կա նավթի պահեստ՝ ութ վառելիքի բաքով։

Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault». Shamshyan

Հունիսի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մանուշյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մուխա Մարցինի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Volkswagen» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Փ․-ի վարած «Kia» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Սարգիս Մ․-ի վարած … Read more

ՌԴ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետեւո» օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետեւո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Պատճառն այսօր Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարձակումն է եղել։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում, Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է. Հետընտրական իրավիճակում ընդդիմությունը դիմում է ՍԴ՝ պահանջելով ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչում, իսկ ՔՊ-ին կից «սատելիտները» սկսում են խոսել ընտրությունների ոչ լեգիտիմության մասին՝ հնարավոր նոր ընտրությունների նախապատրաստմամբ։   Նիկոլ Փաշինյանը հապշտապ քայլեր է անում՝ ներառյալ Հայաստանում կես տարի ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագիծը, ինչպես նաև ընդդիմությանը «փակելու» ու «նստեցնելու» մասին հայտարարություններ։ «Փաստ»-ի … Read more

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու սենատոր Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է սենատոր, Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Բլանկա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններին, ինչպես նաև՝ Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին առչնվող մի շարք հարցերի:

Մեր խոսքը թող լինի ազատ, բայց հնազանդ Եկեղեցու ավանդությանը, քննադատական, բայց երբեք պառակտիչ. Ռուբեն Սրբազան+

Նախօրեին նախագահությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի, տեղի է ունեցել թեմի քահանայից հերթական ժողովը։ Նախքան նիստի մեկնարկը, ժողովականները միասնական աղոթք են բարձրացրել Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ հայցելով Տիրոջ օրհնությունը մեր հայրենիքին և բարեպաշտ ժողովրդին։ Այնուհետև եկեղեցու հովվատանը սկսվել է աշխատանքային նիստը, որի բացմանը թեմակալ առաջնորդը դիմել է ներկաներին՝ մասնավորապես նշելով. «Մենք … Read more

ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել

Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։    Այն հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի ԱԳՆ-ն: Փոխըմբռնման հուշագիրը 60 օր ժամկետով ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում: Այս ամսին փոխանցում է bbc.com-ը։ «Այն … Read more

Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»  օրաթերթը գրում է․  Որոշ տեղեկություններով, ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիեւը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։ Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին․ Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների … Read more

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 18-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Մի շարք դժվարություններ կծագեն: Ստիպված կլինեք փոխել որոշ ծրագրեր: Ժամանակ չեք ունենա՝ այլոց կարծիքը հաշվի առնելու, նրանց հետ խորհրդակցելու համար: Բարեբախտաբար, օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի հաջողությունների հասնելու համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարեհաջող ժամանակաշրջան է: Օրը  առավել բարենպաստ է սիրահարված Խոյերի համար: … Read more