Ե՞րբ կկայանա Փաշինյան-Վենս հանդիպումը
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Երևանում կայանալու է Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։ Ըստ ամերիկյան աղբյուրների՝ ԱՄՆ փոխնախագահի AF2-օդանավը արդեն Իտալիայից մեկնել է Հայաստան: «Հանդիպումը կայանալու է 17:30-ին, որից հետո լինելու են փաստաթղթի ստորագրություն և համատեղ ասուլիս»,- մեզ հետ զրույցում ասաց Կառավարության մեր աղբյուրը: