Արսեն Բաբայանը հրապարակել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները

Արսեն Բաբայանը հրապարակել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները և դրանց հայերեն քաղվածքները։ Լուսանկարներն այստեղ  

Խոշոր վթար՝ Բաղրամյան պողոտայում, բախվել են «Jeep», «Hongqi», «Chevrolet» և «Opel», 3 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan

Երեկ՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են «Jeep», «Hongqi», «Chevrolet» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Հերացու անվան … Read more

Մաhացել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85 տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար: Փետրվարի 23-ին, ժամը … Read more

Ալեն Սիմոնյանին ՌԴ-ից թանկարժեք նվերներով են ճանապարհել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական փաստաթղթերում ներկայացրել է տեղեկություն, ըստ որի՝ փետրվարի 4-7–ը Մոսկվա կատարած այցի ընթացքում հյուրընկալող կողմից 3 թանկարժեք նվեր է ստացել։ Ավելի քան կես մլն դրամ է կազմել ստացված նվերների ընդհանուր արժեքը։ Այսպես, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից Սիմոնյանը  149.658 դրամանոց ժամացույց է նվեր ստացել՝ ՌԴ ԴԺ ԴԽ լոգոտիպով և … Read more

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին փետրվարի 21-ին․ CBS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է, որ զինված ուժերը պատրաստ են Իրանի դեմ մարտական ​​գործողությունների արդեն շաբաթ օրը, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին: Սակայն, եթե գործողությունը տեղի ունենա, այն, հավանաբար, չի սկսվի այս շաբաթավերջին: Հեռուստաալիքը նշել է, որ ամերիկացի առաջնորդը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հնարավոր հարվածի վերաբերյալ: Սպիտակ տունը կշռադատում է ինչպես սրման, այնպես էլ զսպման … Read more

Պենտագոնն ագրեսիվ լոբբինգ է անում ԵՄ-ում եվրոպական զենք գնելու դեմ․ Politico

Ամերիկայի Միացյալ Նահանգներմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է հակադարձել եվրոպական երկրներին, եթե ԵՄ-ն աշխարհամասը վերազինելու նպատակով նախապատվություն տա տեղական զենք արտադրողներին, գրել է Politico-ն։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ է արտահայտվել ամերիկյան զենք արտադրողների մուտքը եվրոպական շուկա սահմանափակելու ԵՄ ցանկացած ջանքի և զգուշացրել է, որ դա կհանգեցնի փոխադարձ պատասխանի։ Վարչակազմը նախկինում չհրապարակված դիտարկումներն արել է այս … Read more