Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար․ Լևոն Զուրաբյան

Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ահա ելույթիս հիմնական դրույթները. Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար: Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար: Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս եկանք փողոցներ և արարեցինք պատմությունը: … Read more

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան, հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։ «Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում», – գրել է Ջորկաեֆը X-ում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։

Ո՞վ է հետապնդում ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին․ մանրամասներ

MediaHub-ը երեկ գրել էր, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գտնվում է ոստիկանությունում։ Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե իրեն հետապնդում են, ինքն էլ ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին։ Այսօր Սամսոնյանից տեղեկացանք, որ քննչական կոմիտեի Կենտրոնի վարչությունում քրեական վարույթ է հարուցվել Քր․ օրենսգրքի 196.1 հոդվածով (անձին hետամտել):  Նշենք, որ նախկին … Read more

Լավրովը և Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Ժնեւում բանակցություններից հետո

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև կայացած բանակցություններից հետո։ Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ժնեւում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքների վերաբերյալ, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսաստանը վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, որն ուղղված է Իրանի օրինական իրավունքները հարգող արդար … Read more

Արաբական երկրները դեմ են ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրենց տարածքներից հարվածներին․ «CBS News»

Միացյալ Նահանգների հետ դաշնակից արաբական պետությունները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հորդանանը, դեմ են իրենց տարածքների օգտագործմանը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, հայտնել է «CBS News»-ը՝ հղում անելով աղբյուրների:  Այդ երկրներում տեղակայված են մոտ 40,000 ամերիկացի զինվորներ։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ արաբական երկրները վախենում են Իրանի կողմից իրենց տարածքում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածից: Արաբ միջնորդներից բացի, Թուրքիան … Read more

ՖԻՖԱ-ն 75 միլիոն դոլար կհատկացնի Գազայի ֆուտբոլային օբյեկտների վերակառուցման համար

Ֆուտբոլային ասոցիացիայի միջազգային ֆեդերացիան 75 միլիոն դոլար կհատկացնի Գազայի հատվածում ֆուտբոլային օբյեկտների վերակառուցման համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի նիստում: Ավելի ուշ ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել ավելի մանրամասն տեղեկություններով, այդ թվում՝ ֆուտբոլային ակադեմիայի, նոր 20,000 տեղանոց ազգային մարզադաշտի և տասնյակ ֆուտբոլային դաշտերի կառուցման ծրագրերով: ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ չի նշվել 75 միլիոն դոլարի չափը, … Read more

Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նոր մանրամասներ Աջափնյակի կրակnցների դեպքից

Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ձերբակալման որոշում է կայացվել»,- … Read more

Անհայտ ամերիկյան ինքնաթիռն Ուզբեկստանի նախագահին է վերադարձրել տուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնից դեպի հյուսիս-հարավ թռչող և Ռուսաստանի օդային տարածքը հատած անհայտ ամերիկյան ինքնաթիռը վայրէջք է կատարել Տաշքենդում: FlightAware առցանց ծառայության տվյալների համաձայն՝ այն տեղափոխել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւին: Ուզբեկստանի նախագահի N1 չվերթը փետրվարի 19-ին (Երևանի ժամանակով 23:12-ին) մեկնել է Էնդրյուսի ռազմաօդային բազայից և փետրվարի 20-ին (Երևանի ժամանակով 11:13-ին) վայրէջք կատարել Տաշքենդում: Միրզիյոեւը փետրվարի 17-ից 19-ը … Read more