Այս կենդանակերպի նշանների բոլոր գործերը կտրուկ կբարելավվեն աշնան սկզբից

Կարիճ Կարիճների համար Մերկուրիի և Մարսի միացումը վճռական փոփոխության կնշանավորի: Սեպտեմբերի 1-ին այս նշանների ներկայացուցիչները հստակ կհասկանան, թե ինչ պետք է փոխեն և ինչ քայլեր կօգնեն նրանց հաղթահարել դժվար իրավիճակը: Հիմնականը կլինի գործելու պատրաստակամությունը, այլ ոչ թե հույսը, որ խնդիրները ինքնուրույն կվերանան: Կարիճները կարող են զգալ, որ իրենց հնարավորություն է տրվել սկսել նորից և շտկել … Read more

Ռուբինյանը ԱԺ աշխատակազմի փոխղեկավար է վերանշանակել

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշմամբ հաստատված1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով` կարգադրում եմ. 1. 2026 թվականի սեպտեմբերի 3-ից Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆԻՆ վերանշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի … Read more

Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 5-ից 9-ին

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։   Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 6-ին՝ կեսօրից հետո, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ին … Read more

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Քննարկվել են անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելման և դեռահասների հանցավորության կանխմանն ուղղված լրացուցիչ միջոցների հարցերը։ Զեկույցներով հանդես են եկել Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և գլխավոր դատախազ Ալեքսանդր Գուցանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ … Read more

Եթե Տիգրանաշենի ու Սահմանադրության հետ կապված չգործենք հիմա, կնմանվենք մեռելատերերի, որոնք «հիվանդին» բժշկի տանելու փոխարեն նախընտրել էին աղոթքը

Եթե Տիգրանաշենի ու Սահմանադրության հետ կապված չգործենք հիմա, կնմանվենք մեռելատերերի, որոնք «հիվանդին» բժշկի տանելու փոխարեն նախընտրել էին աղոթքը

Արման Պողոսյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Ֆինանսների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարին։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:

Միջադեպ՝ Գեղարքունիքի մարզում․ Շատվանում 27-ամյա երիտասարդին ամբուլատոր կենտրոնից տեղափոխել են «Մարտունի» բժշկական կենտրոն

Օգոստոսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ Շատվան բնակավայրի ամբուլատոր կենտրոն բուժօգնության է մոտեցրել վիճաբանության ընթացքում դանակահարված մի քաղաքացի, ով ի վիճակի չի եղել ոչինչ հայտնելու, և նրան տեղափոխել … Read more

Սեպտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00–13:00 Սարի Թաղ 5-րդ փողոց 21–74 առանձնատներ; 7-րդ փողոց 14–63 առանձնատներ; 13-րդ փողոց 4–37 առանձնատներ; 19-րդ փողոց 11–40 առանձնատներ; 7–12-րդ փողոցների առանձնատներ և 13–19-րդ շարքեր մասնակի, 6–21-րդ փողոցներ մասնակի, 12:00–14:00 … Read more

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն: ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր … Read more

3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

Վրաստանում այսօր` սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա՝ Գորի քաղաքում։ Հաղորդագրության համաձայն` ցնցումներն զգացվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:55-ին։