«Մի քիչ տհաճ է դատարանի ֆոնի վրա խոսելը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց լրագրողների հարցերին։ «Դատարանի դիմաց չեմ ուզում խոսել, անկեղծ ասեմ՝ տհաճ է մի քիչ էս պատկերի վրա»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են»․ #AlHadath | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են դիվանագիտական առաքելության շենքից, հայտնում է Al Hadath-ը: Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ Բաղդադում իրենց նստավայրերը լքել են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները։ Տարհանման պատճառների և ծավալների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Իրաքյան կողմն այս հրապարակումները չի մեկնաբանել։ Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է ամերիկյան … Read more

«Ընտրություններին ընդառաջ իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիներին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ ընտրություններին ընդառաջ հայաստանյան իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների ու նրանց խնդիրների մասին, խոստումներ շռայլել: «Վստահ եմ, որ արցախցիներն ունեն մոտեցում, որ այն իշխանությունը, որը կանաչ լույս է վառել ադրբեջանական ագրեսիայի համար, այն իշխանությունը, որն Արցախը ճանաչել Արդբեջանի կազմում, այդ իշխանությունները որևէ լավ տեղ չեն տանելու»,- նշել է Աբրահամյանը:

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածել է ԱՄԷ-ում ԱՄՆ-ի բազային (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը հարվածել է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան «Ալ-Դաֆրա» ռազմաբազային: IRIB-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ): «Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ «Իրական խոստում 4» գործողության 66-րդ ալիքի ընթացքում մենք հաջողությամբ հարվածներ ենք հասցրել Երուսաղեմում, Հայֆայում և «Ալ-Դաֆրա» ամերիկյան բազայում գտնվող թիրախներին»,- ասվում է հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում»․ Փեզեշքիան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ և առաջնորդի սպանությունը նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում, որոնք կոչնչացնեն համաշխարհային իրավական նորմերը: Եթե աշխարհը չդիմակայի, դրա բոցը կայրի շատերին»,- գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։

«Ուժեղ առաջարկ՝ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտնում է. «Ուժեղ առաջարկ՝ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին. ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք արհամարհել: Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք»:

Թեհրանն ավիահարվածների է ենթարկվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Թեհրանն առավոտյան մի քանի ավիահարվածների է ենթարկվել: Այս մասին հայտնել է Al Jazeera-ի լրագրող Ալի Հաշեմը: «Մի քանի ավիահարվածներ եղան, առնվազն չորս կամ հինգ… Ծուխ է։ Ավիահարվածները Թեհրանի արևելյան մասում էին և կենտրոնում»,- ասել է լրագրողը։ Թղթակիցը նաև հավելել է, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են սպառնալիքները կասեցնելու ուղղությամբ: Նա այլ մանրամասներ չի հայտնել:

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել է, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25.5 հազար դոլար գումար է հատկացրել։     Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ։     «Պարզեցինք, որ ծառայությունների շրջանակը … Read more

Արցախն ատող Փաշինյանը կռիվ է տալիս արցախցիների քվեի համար. «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հրապարակ»-ը գրում է. ««Արցախ» բառը երկրի երեսից ջնջել-ոչնչացնելու մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց երկուսուկես տարի անց՝ նախօրեին, որոշեց վերջապես հանդիպել արցախցիների հետ, ավելի ճիշտ՝ մի խմբի։ Եվ արդեն երկու օր է՝ ակտիվ հանրությունը վրդովված քննարկում է Փաշինյանի մասնակցությամբ կայացած այդ հանդիպումը, որը կազմակերպվել էր «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի անվան տակ: Ամենից … Read more

«Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանն իր էջում գրել է. «Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը»: Նրա խոսքով՝ այսօրվանից սկսած՝ մինչև սեպտեմբերի 21-ը, ցերեկվա տևողությունը կլինի ավելի շատ, քան՝ գիշերվա: