Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ դատավոր | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես հայտնել էինք, ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկության՝ 67 կողմ, 0 դեմ արդյունքներով, Վարդանյանն ընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում:

«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սկսված քարոզարշավի պայմաններում կրկին շահարկվում է առողջության ապահովագրության թեման, ինչը բացարձակապես տեղին չէ, որովհետև այս մարդու խնդիրը բացարձակապես կապ չուներ և չունի ապահովագրական համակարգի ներդրման հետ՝ քաղցկեղի կապակցությամբ վիրահատությունը կարելի էր պետական պատվերի շրջանակներում կատարել դեռ հեռավոր 2019:     Արդյո՞ք սխալ կլինի, եթե եզրակացնենք, որ՝     1. Երկրի ղեկավարները չեն … Read more

«Միջազգային կառույցների ընտրովի մոտեցումները նպաստում են Ադրբեջանի հանցավոր քաղաքականության շարունակականությանը». հայտարարություն | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը և «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «2026 թվականին լրանում է Շուշիի հայկական բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական ոճրագործության 106-րդ տարելիցը։ 1920 թվականի մարտին տեղի ունեցած ցեղասպանությունը ոչ միայն մարդկային զանգվածային կոտորածի, այլև հայկական քաղաքակրթական ներկայության համակարգված ոչնչացման ակտ էր՝ ուղղված Շուշիի՝ որպես Արցախի մշակութային, հոգևոր և կրթական … Read more

«Նշանակում է, որ պատերազմը չի էլ ավարտվել»․ Վահագն Սարոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տրամաբանելու համար մի քիչ ուշադիր է պետք լինել: Այսպես, մեզ ասում են՝ «եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու»։     Սա առաջին անգամը չէ, որ նման ուղերձ ենք լսում։ 2018-ին խոսվում էր խաղաղության, կայունության ու արժանապատիվ ապագայի մասին, վերացվում է կոռուպցիան, մարդիկ ապրում են հարուստ և երջանիկ: Բայց 2020-ին եղավ պատերազմ … Read more

«Ասում են՝ մենք ենք միակ գործակալական «համույթը»»․ Հայկ Դեմոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմ և խաղաղություն.     Հա, հենց էդպես էլ ասում են, «Եթե մենք չընտրվենք, պատերազմ է լինելու»՝ պլյուս մինուս սեպտեմբերին:     Չե՞ք նկատում, որ այս անմեղսունակներն ու նրանց բարբաջանքները կրկնող նեղքիթ կապիկների դասի ներկայացուցիչները, չեն էլ փորձում մասնավորեցնել, թե ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, ո՞վ է մեր դեմ հարձակվելու, մենք … Read more

«Փաշինյանի «խաղաղության» օրակարգը, ընտրություններին ընդառաջ, հօդս ցնդեց»․ Նարինե Մկրտչյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, Փաշինյանի «խաղաղության» օրակարգը, ընտրություններին ընդառաջ, հօդս ցնդեց․ նա հիմա «պատերազմ» բառն ավելի շատ է օգտագործում, քան անգամ իր ծնկաչոք «խաղաղությունը»։      Մնում է, որ քվեարկության նախօրեին Ալիևն անձամբ սպառնա, որ եթե Փաշինյանին չընտրեք, պատերազմ կլինի»։

«Պատերազմ հնարավոր է, եթե Նիկոլը հրահրի՝ իշխանություն պահելու համար»․ Վահե Հովհաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում։     Սեպտեմբերին պատերազմ է լինելու․ սպառնում են իշխանությունները։ Որոշել են ընտրությունների գնալ այդ սպառնալիքով։      «Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ» գուժողներն իրականում շատ լավ գիտեն, որ իրենց արածը միայն տգեղ սպեկուլյացիա է՝ թափված արյան և վախերի վրա։ Մեր խնդիրն է … Read more

«Պատերազմ հնարավոր է, եթե Նիկոլը հրահրի՝ իշխանություն պահելու համար»․ Վահե Հովհաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում։     Սեպտեմբերին պատերազմ է լինելու․ սպառնում են իշխանությունները։ Որոշել են ընտրությունների գնալ այդ սպառնալիքով։      «Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ» գուժողներն իրականում շատ լավ գիտեն, որ իրենց արածը միայն տգեղ սպեկուլյացիա է՝ թափված արյան և վախերի վրա։ Մեր խնդիրն է … Read more

Հարվարդի ֆիզիկոսն առաջ է քաշել տիեզերքում «դրախտի» հավանական տեղակայման գիտական վարկածը | ՄԱՄՈՒԼ.ամ

Հարվարդի համալսարանի նախկին դասախոս Մայքլ Գիլենն առաջ է քաշել մի հետաքրքիր վարկած, ըստ որի՝ դրախտը կարող է լինել ոչ միայն կրոնական պատկերացում, այլև իրական վայր տիեզերքի հեռավոր անկյուններում։ Գիտնականի ենթադրությամբ՝ այն կարող է գտնվել տեսանելի տիեզերքի սահմանից այն կողմ՝ մի տիրույթում, որը մեր աչքի և սարքավորումների համար ընդմիշտ մնալու է անհասանելի։ Գիլենն իր տեսակետը հիմնավորում … Read more

«Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև այս օրերին շփում չի եղել»․ Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։ Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։ … Read more