«Այս հեռախոսազրույցին հարկ է նայել նաև Պուտին-Փաշինյան հանդիպման պրիզմայով». Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրությունների, քննարկել են բնականաբար Իրանի շուրջ վիճակը, արձանագրել են, որ համընկնում են դիրքորոշումները այն հարցում, որ պետք է պատերազմի շուտափույթ դադար եւ դիվանագիտական գործընթաց՝ փոխզիջումների հիման վրա: Սա իհարկե թերևս ընդհանուր արձանագրումն է, որովհետև մեծ հաշվով … Read more

Արթիկի ծննդատանը նորածին է մահացել․ ծնողները մեղադրում են բժշկին | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։ «Շամշյան․քոմ»-ի թղթակցի հետ զրույցում Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել, բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության մասին … Read more

«Մոսկվան, Փաշինյանին քննադատելու միջոցով, աջակցում է նրա համակիրների քանակի աճին». Արման Մելիքյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի հայաթափումից հետո Հայաստանում ՌԴ հանդեպ վերաբերմունքը նկատելի բացասական երանգավորում է ձեռք բերել, ինչը չի կարող Մոսկվայի համար աննկատ մնալ։ Այլ հարց է, որ վերաբերմունքի այդ փոփոխությունը ևս կարող է օգտագործվել ռուսական ընթացիկ շահերն առաջ մղելու համար։ Կարելի է ենթադրել, որ Կարապետյանին սատարելով Մոսկվան վերջինիս իմիջին ավելի … Read more

«Փաշինյանական իշխանությունն արդարադատությունն օգտագործում է քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար». Մհեր Մելքոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը այսօր գտնվում է ոչ թե բարեփոխումների, այլ՝ լրջագույն արժեզրկման փուլում։ Այն, ինչ ներկայացվում է որպես իրավական պետության կայացման գործընթաց, իրականում վերածվել է իշխանության կենտրոնացման և քաղաքական վերահսկողության մեխանիզմի։     Փաշինյանական իշխանությունն այսօր փաստացի ձևավորել է մի միջավայր, որտեղ արդարադատությունը կորցրել է իր հիմնարար առաքելությունը։ … Read more

«Ամեն ինչը հորինված է, սուտ է»․ Գևորգ Հարությունյանը հրաժարվեց պնդել, որ սպանությունն ինքն է կատարել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով դատական լսումների ժամանակ մեղադրյալ Գևորգ Հարությունյանը հրաժարվեց, պնդել, որ սպանությունն ինքն է կատարել։ Նա նշեց, որ ստել է։ «Էս ամենը ինչը վերցրել եմ իմ վրա այն նույն պատճառով, ինչ ասել էի։ Տարել եմ տեղն եմ ցույց տվել, իբր այդտեղ … Read more

«Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը կոչվում է «մեղադրել զnհին». Գեղամ Ստեփանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի, խտրական վերաբերմունքի դրսևորումներին բախվել ենք հենց առաջին օրերից։ 2023թ․ Արցախի կորստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձևով գտնել մեղավոր այդ ամենի մեջ և մեղադրել մարդկանց Արցախի կորստի հարցում։ Եվ դրսևորումներից մեկը հենց դա է, որը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «մեղադրել զոհին»։ Սա շատ հաճախ է կիրառվում, մենք ունեցանք նման … Read more

Բողոքի ակցիա՝ ՄԻՊ-ի գրաենյակի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ՄԻՊ-ի դիմաց ակցիա և ստորագրահավաք են իրականացնում Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի հարազատներն ու դասընկերները: Նրանք նամակ կփոխանցեն ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել և տեղափոխվել էր Աբովյան ՔԿՀ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է և նա հոսպիտալացվել է:

«Կայսրության «ուղեղում» ինչ-որ բան այն չէ»․ Հովհաննես Քոչարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պահ ընդունենք, որ Հայաստանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և Պրահայի հայտարարությունից սկսած էլ Արցախի հարցը դարձել է Ադրբեջանի ներքին հարցը. ընդունենք։ Եվ ինչ՝ սրա տրամաբանական ու անխուսափելի հետևանքն արցախահայության՝ մոլորակի ամենառուսամետ բնակչության էթնիկ զտմանը բարձր պրոֆեսիոնալիզմով մասնակցելն է՞ր, հա։ Տեղահանությանը մասնակցելը, այնուհետև արցախցիներին հումանիտար օգնություն ուղարկելն ու Թուրքմենչիայի … Read more

«Առաջնագծում իրավիճակը լավագույնն է վերջին 10 ամիսների ընթացքում»․ Զելենսկի | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինան այժմ առաջնագծում ունի վերջին 10 ամիսների լավագույն իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին՝ հղում կատարելով բրիտանական MI6 հետախուզական ծառայության զեկույցին: «Սա նրանց եզրակացությունն է, և մեր բոլոր գործընկերները տեսնում են դա։ Հաշվի առնելով մեր տարածքների օկուպացիան և մեր տարածքների դեօկուպացիան, մենք այժմ գտնվում ենք մի փոքր դրական դիրքում՝ ազատագրել … Read more

«Ո՞րն է Նիկոլի հրահրած ղալմաղալների իմաստը»․ Կարեն Վրթանեսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի հրահրած և շատերի համար անտրամաբանական ղալմաղալների իմաստը կարելի է հասկանալ, եթե պատասխանել 2 հարցի.      ա) ովքեր են իր պոտենցիալ ընտրողները;     բ) ինչ ուղերձներ է փոխանցում իր պոտենցիալ ընտրողներին այդ ղալմաղալներով։     Նիկոլի նախընտրական ռազմավարությունը շատ պարզ է.     – նախ՝ առավելագույնս մոբիլիզացնել իր ընտրազանգվածին և անխտիր բոլորին բերել քվեարկելու,     … Read more