Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը նոր էջից վերսկսելու հույս է հայտնել | ՄԱՄՈՒԼ.ամ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հույս է հայտնել: Այս մասին հայտնում է Interfax-ը։     «Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի նոր էջից և ուղեկցվի կոնկրետ գործողությունների ծրագրով, որը կարտացոլի երկու կողմի շահերն ու սկզբունքները»,- ասել է Կոբախիձեն: Նա նաև կարևոր է համարել Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի նախագահի և … Read more

«Ադրբեջանը սկսել է էլեկտրահաղորդման գծի շինարարությունը․ տղերք, կարո՞ղ է արթնանանք»․ Արմեն Աշոտյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ TRIPP անունը ստացած փաստացի պանթյուրքիստական երազանքը Հայաստանում քննարկվում է հիմնականում լոգիստիկ տրամաբանության մեջ, Բաքվից մեկ այլ լուր ստացվեց։      Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները, դիտարկելով այն որպես TRIPP-ը կառուցելու կոնկրետ քայլ։     Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «ԱզերԷներջի»-ն սկսել է նախատեսված էլեկտրագծի ադրբեջանական հատվածների շինարարությունը, որը, վերջին … Read more

«Պետությունը՝ ի դեմս վարչապետի, ուժային կառույցների և դատարանի, բազմիցս միջամտել է ՀԱՍԵ ինքնավարությանը»․ ՔԻՀԿ | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց՝ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ։ «Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր են հետևել ՀՀ իշխանությունները։ Նշված արշավի ընթացքում պետությունը՝ ի դեմս վարչապետի, ուժային կառույցների, այլ պաշտոնյաների, արդեն նաև՝ դատարանի, բազմաթիվ հարթություններում միջամտել է ՀԱՍԵ … Read more

Մարկ Էփշտեյնը եղբոր՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մահվան մեջ մեղադրում է Թրամփին | ՄԱՄՈՒԼ.ամ

Մարկ Էփշտեյնը պնդել է, որ իր եղբայրը՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, քանի որ նա մտադիր է եղել «անուններ տալ»․ այս մասին հաղորդում է Metro թերթը: Հրատարակությունը հիշեցնում է, որ Թրամփին երբեք մեղադրանք չի առաջադրվել՝ Էփշտեյնի մահվան հետ կապված գործում, որը որակվել է որպես ինքնասպանություն։ Նշվում է, որ ՀԴԲ … Read more

Հղի կինն ահազանգել է, որ իր մայրն ու եղբայրը սպառնացել են ու հափշտակել 200 հազար ԱՄՆ դոլար | ՄԱՄՈՒԼ.ամ

Հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին և հայտնել, որ 2025 թ․ մայիս ամսից մինչ օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30 հազար ԱՄՆ դոլար, … Read more

«Իբր ընդդիմադիր եք ու երկրի մասին եք մտածում․ ձեր ինքնությունը պաշտպանելու ժամը ե՞րբ է գալու»․ Սյուզան Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզան Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմտյան Հայաստանը լռության մատնեք, Վիլսոնին ծաղրեք, ու մի գլուխ ազերիների տարածած արևմտյան Ադրբեջանից խոսեք, կամ պատուհաս ընտանիքի ամեն թստոցը տեղադրեք, ծիծաղեք, հայհոյեք ու հաճույք ստացեք։ Իբր ընդդիմադիր եք ու ձեր երկրի մասին եք մտածում։ Համացանցը լի է օտարների կողմից նկարահանված Հայաստանի մասին հրաշալի տեսանյութերով։ Ե՛վ անգլերեն, և՛ … Read more

«Հազարավոր մարդիկ շարունակում են հացին «կակա» ասել, բայց Փաշինյանը՝ յուր ընտանիքով, աննախադեպ բարգավաճել է»․ Դերենիկ Մալխասյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չեմ զարմանա, եթե իշխանությունից հեռացվելուց հետո պարզվի, որ նա ու Աննա Հակոբյանը դոլարային միլիոնատերեր են։     Հայաստանում աղքատության մակարդակը չի փոխվել, հարյուր հազարավոր մարդիկ շարունակում են հացին «կակա» ասել, բայց Փաշինյան Նիկոլը՝ յուր ընտանիքի անդամներով, մերձավոր շրջապատով աննախադեպ բարգավաճել է»։

«Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը, ծառայություններ մատուցելն առաջացնում է քրեական պատասխանատվություն»․ Հակակոռուպցիոն կոմիտե | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որով տեղեկացնում է․ «ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-21-Ն հրամանագիրն ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 7-ին։     ՀՀ քրեական օրենսգրքի 221–րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված … Read more

«Սա այլ բան չէ, քան պարզունակ քարոզչությունը»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարում է, թե Երևանը հարցեր ունի ՀԱՊԿ-ին ու սպասում է պատասխանների, դա այլ բան չէ, քան պարզ քարոզչություն, իսկ գուցե նույնիսկ պարզունակ քարոզչություն: Ի՞նչ հարցեր ՀԱՊԿ-ին, այն, որ տալիս էր Նիկոլ Փաշինյա՞նը, ասելով, թե «ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում»: Եվ պարզունակ քարոզչության սպառողական հանրությունը … Read more

Եգիպտոսը Նիդեռլանդներից վերադարձրել է փարավոն Թութմոս III-ի հին կիսանդրին | ՄԱՄՈՒԼ.ամ

Եգիպտոսը ստացել է Նիդեռլանդներից նախկինում գողացված կիսանդրին, որը թվագրվում է փարավոն Թութմոս III-ի (մ.թ.ա. 15-րդ դար) գահակալության ժամանակաշրջանին, հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը։     «Նիդեռլանդներում Եգիպտոսի դեսպանատունը ստացել է գրանիդիորիտից պատրաստված արձանի գլուխ, որը անօրինական կերպով դուրս էր բերվել երկրից», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ արտեֆակտը հայտնաբերվել է հոլանդական Մաաստրիխտ քաղաքում … Read more