«Մեր քաղաքական դաշտի նահապետն ի՞նչ սկզբունքով կընտրի իր տապանի բնակիչներին». Էդգար Ղազարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյ նահապետը իր տապանում ընդունում էր ամեն կենդանուց մի զույգ։ Հետաքրքիր է, թե մեր քաղաքական դաշտի նահապետն ինչ սկզբունքով կընտրի իր տապանի բնակիչներին»:

Ժաննա Անդրեասյանը ոչ թե ուղեկցել, այլ ողջունել է ԱՄՆ փոխնախագահին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ հայտնելով, որ «Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:      Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար … Read more

Վենսի X-ի էջից հեռացվել է Ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ փոխնախագահի X-ի էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու վերաբերյալ գրառումը: «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին»,- նշված էր Վենսի X-ի միկրոբլոգում:

«ՀՀ իշխանությունը կկարողանա՞ պաշտպանել Հայաստանի շահը»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վենսի Հայաստան այցից արևտամետները ցնծում են, ռսամետները՝ տագնապ հնչեցնում։ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերածների և գլխավորապես Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարության հետևանքով հայտնվել ենք աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, յուրատեսակ փակուղում, ուր մանյովրելու դաշտը քիչ է։ Վենսի այցը, առաջարկները հնարավորություն է, բայց ավելի շատ՝ մարտահրավեր, կախված այն բանից, թե Հայաստանի իշխանությունը … Read more

«Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար». Բաղայի | ՄԱՄՈՒԼ.ամ

Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար, և խաղաղությունն այնտեղ խաղաղություն է Իրանի համար։ Mehr-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա կարևորել է Իրանի պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցը և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունները։ «Այս այցը կարևոր էր և ցույց է տալիս Իրանի վճռականությունն՝ ամրապնդելու վստահությունն … Read more

Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի՝ միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ երեկվա ելույթի բանավոր թարգմանությունը համացանցում տարընթերցումների տեղիք է տվել: Բանավոր թարգմանությունը հնչել է այսպես. «Սկզբնական մոտ 5 մլրդ գումարի մասին ենք խոսում ներդրումների, հետագայում՝ երկրորդ փուլում ևս 4 մլրդ. սա փոխշահավետ վիճակ է և՛ ՀՀ-ի համար, և՛ իմ երկրի համար»: ՀՀ կառավարությունը հրապարակել է ելույթի տեքստը, … Read more

«Թույլ չեմ տա բացել կամուրջը, մինչև ԱՄՆ-ն լիարժեք փոխհատուցում չստանա»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Կանադայի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև Գորդի Հոուի անվան միջազգային կամրջի բացումը: «Ես թույլ չեմ տա բացել այս կամուրջը, մինչև ԱՄՆ-ն լիարժեք փոխհատուցում չստանա այն ամենի համար, ինչ մենք տվել ենք նրանց, ինչպես նաև մինչև Կանադան չսկսի ԱՄՆ-ին վերաբերվել հարգանքով, որին մենք արժանի ենք: Հաշվի … Read more

«Ձեզ որտեղից 700 հազար դոլար, որ դատախազությունը պահանջում է»․ լրագրողը՝ Իշխան Սաղաթելյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ձեզ որտեղից 700 հազար դոլարը, որ դատախազությունը պահանջել է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ «Իմ ընտանիքը զբաղվել է գործարարությամբ, 2016թ․ ստեղծված ընկերությունն իրենց իշխանության տարիներին վճարել է 600 մլն դրամից ավելի հարկ, շուրջ 500 միլիոն դրամ աշխատավարձ է տվել, ընկերությունն անցել է տարբեր հարկային ստուգումներ և յուրաքանչյուր ամիս այս … Read more

«Ինչո՞ւ սենց, սա ի՞նչ է». Զարուհի Մուրադյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյանն իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Ինչո՞ւ սենց, սա ի՞նչ ա»: Ավելի վաղ Հայոց ցեղասպանության պատմության թանգարանը հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես տեղեկացնելով, որ «Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին … Read more

«Ստիպված ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը»․ Լուկաշենկո | ՄԱՄՈՒԼ.ամ

Բելառուսը ստիպված է ամրապնդել իր պաշտպանունակությունը։ Այս մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ զինված ուժերի հագեցման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքով, որը մեջբերում է БелТА-ն, այսօրվա աշխարհում ինքնաբավ կարող է համարվել միայն այն պետությունը, որն առաջին հերթին ի վիճակի է ապահովել իր անվտանգությունը ռազմական ոլորտում: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի սահմանների … Read more