«Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Անդրադառնալով Ալիևի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց․ «Կարծում ենք՝ մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար, պատրաստ ենք հենց վաղը կնքել այն։ Մենք շարունակում ենք կարծել, որ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը՝ անգամ այս վիճակով, որովհետև մեր ՍԴ-ն տվել է գնահատական, որ դա չի հակասում»։

«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայրենիքի հանձնելը համարվում է հերոսություն»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Վերջերս, արդեն մի քանի անգամ լսել ենք տարօրինակ արտահայտություն՝ «Հայաստանը ծայրագավառից դարձրել ենք կենտրոն»։ Գիտե՞ք, ցանկացած մարդ, որն իրեն համարում է պետության արժանապատիվ քաղաքացի, չի կարող իր երկիրն անվանել ծայրագավառ։ Դա խոսում է իր երկրի նկատմամբ իր քամահրական վերաբերմունքի մասին։ Եվ ուրեմն, ինչ-որ միջոցառման է մասնակցում, ու ասում … Read more

«Հասկանո՞ւմ եք՝ ինչից ենք պրծել․ շնորհավորե՛ք իրար»․ Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ճեազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսելով խաղաղության մասին՝ ասաց․ «Ժողովո՛ւրդ, անընդհատ իրար շնորհավորեք․ դուք հասկանո՞ւմ եք՝ մենք ինչից ենք պրծել։ ՀՀ-ն տասնամյակների, հարյուրամյակների համար իր գոյությունն ապահովել է․ շնորհավորե՛ք իրար։ Պրծավ, պատերազմն ավարտվել է»։

«Պատերազմն ավարտվել է, էլ երեխեքը չեն զոհվելու»․ Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պրծավ, պատերազմն ավարտվել է, էլ երեխեքը չեն զոհվելու»,-շարունակելով խաղաղության թեման՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մարդիկ չեն փախնելու ՀՀ-ից, որ իրանց երեխեն բանակ չգնա, չեն տանելու կաշառք տան, որ իրանց երեխեն բանակ չգնա։ Պրծել ա»,- հավելեց նա։

«Իրենք վաղուց էին քաղաքական դինոզավր»․ Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարչապետը ճիշտ ասաց երեկ, ասաց 2026թ․ հունիսի 7-ին էդ մարդկանց էջը փակվելու է։ Չի լինելու Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան․ իրենք վաղուց էին քաղաքական դինոզավր, բայց հիմա ժողովուրդը իրենց էջը փակելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ սա հոխորտանք չէ։ Նրա խոսքով՝ «հունիսի 7-ին հայ ժողովուրդը դուռը շխկացնելու է»։

«Սամվել Կարապետյանը նման բան ասեր ՌԴ-ում, «մ» տառը կմնար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սամվել Կարապետյանը ՌԴ-ում կարող էր ասել՝ «մենք մեր ձևով կմիջամտե՞նք», «մ» տառը կմնար Սամվել Կարապետյանից, կարող է դա էլ չմնար»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի մասին հարցին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով․ «ՀՀ ինքնիշխանության, սահմանադրական կարգի հետ կապված, որ երկրից ուզում է լինել, դիմադրելու ենք»։ Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցը

«Ղազախստանը գեղասահքից ոսկե մեդալ է վերցնում, իսկ մեր մոտ դեռ աղը ասֆալտ է ուտում»․ Բաբկեն Պիպոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ղազախստանը գեղասահքից ոսկե մեդալ է վերցնում, իսկ մեր մոտ դեռ աղը ասֆալտ է ուտում: Բայց լավ է, որ ղազախները չգիտեն, որ մենք մինչև 2050թ․ դառնալու ենք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, թե չէ սիրտները կկանգներ:     Հ.Գ. Երբ պատասխանատուները գործ անելու ժամանակը դրամադրում են խոսելուն, հետո միշտ ստիված … Read more

«Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա»․ Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի կարդացել Ալիևի՝ France 24-ին տված հարցազրույցը, չի կարող մեկնաբանել․ «Ընդհանրական գնահատական տալով՝ կասեմ, որ այն գործընթացը, աշխատանքը, ոճը, որը երկուստեք իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից չպետք է հրաժարվենք․․․ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Էսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ … Read more

«Բոլոր լրագրողներդ պետք է ՔՊ ընտրեք, լուրջ եմ ասում»․ Ալեն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բոլոր լրագրողներդ պետք է ՔՊ ընտրեք, լուրջ եմ ասում․ էն խոսքի ազատությունը, որը ՀՀ-ում էսօր կա, սա երազանք է, սա ձեր ազատությունն է, աշխատելու տեղն է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ նախկինում նման հնարավորություն չի եղել․ «Հիմա ով ում մասին ինչ ուզում ասում է՝ օրենքի շրջանակներում, ու չի … Read more

«Ինքը չի կարող ոչ մի բան լինել»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրվել․․․ Ում վրա քրգործ են հարուցում, կուսակցություն է ստեղծում, ուզում է գալ պառլամենտ, նոր մոդա է դառել»,- արձագանքելով լրագրողի՝ Սամվել Կարապետյանին լուրջ մրցակից համարո՞ւմ եք հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ինքը չի կարող լինել թեկնածու, պատգամավոր, վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել։ Ինքը կարա ՌԴ-ում կամ … Read more