«Պատգամավոր չլինեմ, կգնամ մեր բախչում պոմիդոր կաճացնեմ». Գագիկ Մելքոնյան. «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հրապարակ»-ի հարցազրույցը՝ ՔՊ-ական պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանի հետ: – Տխո՞ւր եք, նեղվա՞ծ եք, որ ներկուսակցական ընտրությունների արդյունքում Ձեզ ընդամենը 100 ձայն են տվել։ – Ինչո՞ւ պիտի տխուր լինեմ, նեղվեմ։ – Տխրելու բան չի՞, գեներալ մարդ, վերջին պահին ընդունեցիք ՔՊ կրոնը` մտաք ՔՊ կուսակցություն, բայց էլի չգնահատեցին։ – Չէ, չէ, նեղվելու չի։ – Իսկ ինչո՞ւ այդքան … Read more

ՔՊ-ում հերթական դժգոհությունն է առաջացել. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։     Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այսինքն՝ փակել են իրենց կյանքում … Read more

Նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քրեական գործը մտել է փակուղի։ Նիստերը նշանակվում են, սակայն ՀՀ նախկին ոստիկանապետին չեն կարողանում բերել դատարան. առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ դատարան։     Փաստացի դատարանում քրեական գործի քննությունը տապալված է, և գրեթե 1 ամիս է՝ նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել։ Վլադիմիր … Read more

«Ո՞րն է էդ ինքնությունը, ինչի՞ց է այն բաղկացած». Սուրեն Սահակյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս շատ ակտուալ են դարձել մեր ինքնության կետ կապված հարցերը։ Շատերը կարողանում են վստահ պնդել, որ գիտեն՝ որն է էդ ինքնությունը, ինչից է այն բաղկացած և դրա հետ կապված այլ հարցեր։ Ես դեռ դրա ձևավորման մեխանիկայի հետ կապված շատ հարցեր ունեմ ՝ ոնց է ձևավորվում, ոնց է աշխատում, ինչն … Read more

«ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ գալիք ընտրությունների ելքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու»․ Արա Արայան | ՄԱՄՈՒԼ.ամ

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ ի աջակցության մասին:     Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Թարմփի ամենահավատարիմ ու մտերիմ ղեկավարներից մեկն է: 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, Օրբանը, թերևս, աշխարհում միակ պետության ղեկավարն էր, որ բացահայտ աջակցում էր Թրամփին, հանդիպում էր նրա հետ, չնայած Բայդենը դեռ նախագահ էր, իսկ Թրամփի վերընտրվելու շանսերը քիչ էին:      Երկու … Read more

«Միգուցե պիղծը պղծության դեմ «պայքարո՞ղն» է»․ Լևոն Զուրաբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն, իբր, պայքարում է եկեղեցու «պղծության» դեմ, բայց իր «պայքարի» միակ արդյունքը պետության, օրենքի և սահմանադրականության պղծումն է և հայ հասարակության պառակտությունը:     Իսկ միգուցե պիղծը հենց այդ «պայքարո՞ղ»-ն է»:

««Քանդենք պետությունը» ուժի` իշխանության մնալը պետք է բացառվի»․ Տաթևիկ Հայրապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի արտահայտություն կա «new normal», այսինքն՝ «նոր նորմալը», որը կիրառվում է քաղաքական կամ հասարակական այն իրավիճակների դեպքում, երբ նախկինում ոչ նորմալը դառնում է նորմալ։ Վերջին վեց տարում մենք նման իրավիճակների պակաս չենք ունեցել։     Մեր «new normal»-ում պետության գլխին երեք պատերազմ ու փաստացի ցեղասպանություն բերած քաղաքական ուժը էսօր կարող է խոսել … Read more

«Նիկոլը Գորբաչովից ավելի «հզոր» դիկտատոր է»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան Նիկոլը Միխայիլ Գորբաչովից ավելի «հզոր է»:     Խորհրդային Միությունը կազմալուծվեց 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Մինչ այդ, ԽՍՀՄ-ը, որոշակի իմաստով, դեռ հզոր էր:     1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից անմիջապես հետո Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղակայված Խորհրդային բանակի հրամանատարությունը որոշեց այնտեղ ծառայող հայազգի զինվորականներին կարճատև արձակուրդ տրամադրել, որպեսզի վերջիններս այցելեն երկրաշարժի գոտում … Read more

«Ուկրաինական հասարակությունը կմերժի խաղաղության համաձայնագիրը, որը կպարտադրի Ուկրաինայի դուրսբերումը Դոնբասից». Զելենսկի | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինացի ժողովուրդը կմերժի խաղաղության համաձայնագիրը, որը ենթադրում է Ուկրաինայի միակողմանի դուրսբերում Դոնբասից և դրա փոխանցում Ռուսաստանին։ Այս մասին երեքշաբթի օրը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Կարծում եմ, որ եթե մենք փաստաթղթում ներառենք կետ, որը նշում է, որ մենք կպահպանենք շփման գիծը, ժողովուրդը կաջակցի դրան հանրաքվեի ժամանակ։ Սա իմ կարծիքն է», – … Read more

«Ռոսատոմը» խզել է «Siemens»-ի հետ խոշոր պայմանագիրը | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսական պետական ​​«Ռոսատոմ» միջուկային կորպորացիան հայտարարել է գերմանական «Siemens Energy» ընկերության հետ կնքված պայմանագրի խզման մասին՝ հունգարական «Paks» ատոմակայանի (հայտնի է որպես «Paks-2») երկրորդ փուլի կառուցման համար բաղադրիչներ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 17-ին, հայտնել են Reuters-ը և Politico-ն։ «Ռոսատոմը» հավելել է, որ արդեն քննարկում է «Siemens»-ի սարքավորումները փոխարինելու տարբերակները։ Ռուսաստանի պետական ​​կորպորացիայի տվյալներով՝ … Read more