«Արցախի անունը տալ արգելում ես, բա սերունդներով այնտեղ ապրած մարդկանց ի՞նչ ես անելու». Արամ Գևորգյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի մասին խոսելն արգելում են, անունը տալն արգելում են, հիշատակելն արգելում են։ Բա Արցախի համար զոհված տղերքին ի՞նչ եք անելու։ Բա սերունդներով Արցախում ապրած ու արարած մարդկանց ի՞նչ ես անելու, նիկոլ։ ՀՀ քաղաքացիությունը տալու ես ու հավատաս, որ գենն էլ է փոխվե՞լ։      Գիտեմ, ձեր թիմում գրագետ … Read more

ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավատորմի հիմնովին ոչնչացման մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանական արմատական ​​ռեժիմի նավատորմը ամբողջությամբ և հիմնովին ոչնչացվել է»,- գրել է Փենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը սոցիալական ցանցերում՝ գրառմանը կից լուսանկարով։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը ոչնչացրել են ավելի քան 30 իրանական ականապատ նավ, որոնք կարող էին օգտագործվել Հորմուզի նեղուցը փակելու համար։ Նա զգուշացրել էր, որ Իրանի կողմից … Read more

Իրանը գրոհել է Բաղդադում ԵՄ գրասենյակները | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բաղդադի «Կանաչ գոտի» տարածքի վրա, որտեղ գտնվում են դիվանագիտական ​​առաքելություններն ու կառավարական գրասենյակները: Հարվածը վնասել է «Ալ-Ռաշիդ» հյուրանոցի վերին հարկերը, որտեղ տեղակայված է Եվրոմիության EUAM Իրաք առաքելության գլխավոր գրասենյակը: Տարհանումները շարունակվում են, զոհերի մասին տեղեկություններ չկան: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ շենքում կարող է տեղակայված լինել նաև ԱՄՆ-ի դեսպանատան լոգիստիկ … Read more

«Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։ Փետրվարի 23-ին կայացած անդրանիկ նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ Միության … Read more

«Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն». Վահե Հովհաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն     Կարելի է արձանագրել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնորեն մտնում են հանրային կյանք։     1. Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, կարծես թե դառնում է առողջ ուժերի միասնական … Read more

Պակիստանի հարվածներից հետո Քաբուլում ուժգին հրդեհներ են (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից զանգվածային ավիահարվածներ են հասցվել Աֆղանստանի կարևոր ռազմավարական թիրախների, այդ թվում՝ Քաբուլի կենտրոնական մասի և մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի դեմ։ Հարձակումներից մեկը տեղի է ունեցել «Կանաչ գոտու» մոտակայքում, որտեղ գտնվում է թալիբների մեծ բազա՝ ուղղաթիռներով, զինամթերքի պահեստներով և նախկինում ամերիկյան զրահատեխնիկայով: Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածել են թալիբների ռազմական բազային և թիրախներին Նանգարհար նահանգում։ … Read more

Եվրոմիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոմիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի երկրում ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է չափազանց կարևոր լինել։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության հետ»,- ասել է Կալլասը։ Նրա խոսքով՝ «ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի … Read more

«Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է նաև ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները». Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ, դատելով ԱՄՆ-Եվրոպա հակասություններից, հավանաբար նաև այս երկու կենտրոնների միջև հարաբերությունները։ Այդ հարաբերությունների ռազմական հատվածը ուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին, որի անդամ եվրոպական ոչ մի պետություն, չնայած, ԱՄՆ-ի նախագահի կոչին և բավական կոշտ քննադատությանը, չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ պատերազմում։ Ողջ … Read more

«Փաշինյանի քաղաքական հաշվարկը կարող է բերել իրավիճակի, որտեղ ՀՀ-ն կհայտնվի հերթական աշխարհաքաղաքական փակուղում». Արմեն Հովասափյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ից հետո TRIPP-ը ներկայացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների նոր նախագիծ, սակայն իրականում այն պետք է դիտարկել ոչ թե որպես պարզ տնտեսական կամ լոգիստիկ նախաձեռնություն, այլ՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևման փորձ։ Այս նախագծի շուրջ ձևավորվող գործընթացները ցույց են տալիս, որ խոսքը շատ ավելի լայն ռազմավարական … Read more

Ամբողջ Կուբան հոսանքազրկվել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Այսօր՝ 2026 թվականի մարտի 16-ին, Կուբայում տեղի է ունեցել ազգային էլեկտրաէներգիայի ցանցի լիակատար փլուզում, որի արդյունքում ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը։ Կուբայի բնակչությունը կազմում է մոտ 11 միլիոն մարդ, և անջատումը ազդել է գրեթե բոլորի վրա։ Անջատման պատճառները կապված են շարունակվող էներգետիկ ճգնաժամի, ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով վառելիքի պակասի և … Read more