«Լարիջանիի մահը չի ազդի Իրանի քաղաքական համակարգի կայունության վրա»․ Արաղչի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի քաղաքական համակարգը կայուն է, և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը չի ազդի դրա վրա, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ուժեղ քաղաքական համակարգ՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով։ Մեկ անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի կարող խարխլել այս կառուցվածքը»,- ասել է նա Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լարիջանիի … Read more

«Լարիջանիի մահը չի ազդի Իրանի քաղաքական համակարգի կայունության վրա»․ Արաղչի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի քաղաքական համակարգը կայուն է, և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը չի ազդի դրա վրա, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ուժեղ քաղաքական համակարգ՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով։ Մեկ անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի կարող խարխլել այս կառուցվածքը»,- ասել է նա Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Լարիջանիի … Read more

«Եվրոյոնջեքին Նիկոլը լավ կտել ա»․ Արամ Գևորգյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվրոյոնջեքին նիկոլը լավ կտել ա. սաղին ԿԳԲ-ի գործակալ ա ներկայացնում ու հանգիստ քրեական գործեր կարում։ Դե Կաթողիկոսը գործակալ ա, Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը գործակալներ են, քոմենթ գրելու համար ձերբակալված արցախցի կինը գործակալ ա, խնձոր նետող պապիկը գործակալ ա, լրատվականի խմբագիրը գործակալ ա։      Բոլոր նրանք, ովքեր … Read more

Փեզեշքիանը խոստացել է դաժան վրեժխնդրություն Լարիջանիի մահվան համար | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մեղավորներին դաժան վրեժխնդրություն է սպասվում: «Դաժան վրեժ է սպասվում այն ահաբեկիչներին, ովքեր իրենց ձեռքերը ներկել են Իրանի սուրբ հողի քաջարի և անսասան նահատակների արյունով»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հաստատել են Լարիջանիի մահը։ … Read more

Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև 2026 թվականի մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցի հիման վրա, այսօր Իրան է ուղարկվել ևս մեկ մարդասիրական օգնություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Իրան ուղարկվող մարդասիրական օգնությունը ներառում է պարենային ապրանքներ, դեղորայք և բժշկական պարագաներ։

Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի մահը | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մահացել է, այս մասին հայտնել է նրա գրասենյակը։ Fars-ի տվյալներով՝ Լարիջանին հարվածի է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կործանիչների կողմից՝ իր դստեր բնակարանում՝ որդու, տեղակալներից մեկի և մի քանի թիկնապահների հետ միասին, ինչը նրա գրասենյակը հերքում է։ Լարիջանիի սպանության մասին նախօրեին հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզել է, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։     Թվերը, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն առավել հետաքրքրական է այս պատմության ենթատեքստը։     «Մոբայլ Սենթր Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի․ դեռևս … Read more

««Խաղաղություն» բառն այլևս սարսուռ է առաջացնում, որովհետև չեղած բանն էդքան չեն «ծամում»»․ Մարգարիտ Եսայան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրոք՝ ինչների՞դ վրա եք այսքան ուրախ.     Վերջերս իմ սիրելի դերասանններից մեկը շատ դիպուկ հնչեցրեց այս հարցը՝ ա՛յ ժողովուրդ, իրոք, ինչների՞դ վրա եք էսքան ուրախ։ Հա, լավ է, չեք կարող ամբողջ կյանք սևը հագնել, հավերժ սուգ անել, բայց դե քայլերը ևս պետք է համարժեք լինեն իրականությանը։      Իսկ իրականությունն … Read more

«Հայաստանը կարո՞ղ է իր անվտանգությունը դարձնել բազմաշերտ»․ Արման Բաբաջանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե Միացյալ Նահանգները նույնիսկ Մերձավոր Արևելքում չի կարող ամբողջությամբ կանխել Իրանի հարվածները իր ռազմաբազաների և գործընկերների դեմ, ապա ինչպե՞ս կարող է որևէ կերպ օգտակար լինել Հայաստանի անվտանգությանը։     Այս հարցադրումը առաջին հայացքից տրամաբանական է թվում, բայց իրականում կառուցված է կեղծ համեմատության վրա։     Նախ, այն, որ Իրանը հարվածներ է հասցնում … Read more

ՌԴ-ն հետախուզում է հայտարարել «Մեդուզա» թերթի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովի նկատմամբ | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Մեդուզա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովի (որը համարվում է Ռուսաստանում օտարերկրյա գործակալ, կայքը` Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի կազմակերպություն) նկատմամբ: Հետախուզվողների ցուցակում նշված է, որ նա հետախուզվում է քրեական մեղադրանքներով, սակայն կոնկրետ մեղադրանքները չեն նշվում։ Կոլպակովը «Մեդուզա»-ի գլխավոր խմբագիրն է 2016 թվականի մարտից։ 2018 թվականին նա հրաժարական է տվել … Read more