Աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, ԲԿ-իցահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։ Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։ Հանգամանքները պարզվում են։

Ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով հանձնաժողովին

«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին՝ Երևասխ–Նախիջևան և Գյումրի–Թուրքիա երկաթուղու հատվածների վերականգնման հարցում

Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին՝ Երևասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայում գտնվող երկու հատվածների վերականգնման առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել և աջակցել այդ երկու հատվածների վերականգնմանը՝ տրանսպորտային կապն ապահովելու նպատակով։ «Այս որոշումները մեր երկրում նախագահի մակարդակով … Read more

Մակունցն ու Դայերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացման շուրջ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ   Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ:   Լիլիթ Մակունցը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել Ֆրեզնոյի դերը ԱՄՆ հայ համայնքի … Read more

Այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար, ապօրինի անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար, ապօրինի անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:Թե ինչ անարդարությունների շղթայով է անցնում Աշոտ Մինասյանը, շատերը գիտեն:Հայրենիքին իրական ծառայություն մատուցած մարդն այսօր բանտում է բացառապես իշխանությանը քաղաքական առումով հակադրվելու, իր հայրենիքի կորստի հետ չհամակերպվելու և իր նահատակ … Read more

Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Սամվել Ն.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել … Read more

Հայաստան ներխուժած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը 2 ամսով կալանավորվեց

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով, այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխայի ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է: Դատախազությունից տեղեկացրել էին՝ Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրվարույթ՝ պետական սահմանն ապoրինի հատելու հոդվածով: Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է … Read more