Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին | Irakanum.am

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 376.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ։

Թրամփը զարմացել է, որ ԱՄՆ փոխնախագահին Օլիմպիադայի բացման ժամանակ սուլել են

Միլանում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դիմավորել են ոչ թե ծափերով, այլ սուլոցով։ Երբ ամերիկյան թիմը մտել է մարզադաշտ Ralph Lauren-ի սպիտակ վերարկուներով, հանդիսատեսները ողջունել են մարզիկներին։ Բայց հենց որ էկրանները ցուցադրել են տրիբունան, որտեղ Վենսն ու նրա կինը՝ Ուշան էին թափահարում ԱՄՆ դրոշակները, հստակ սուլոց է լսվել։ … Read more

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

TRIPP-ը «ինքնիշխան» նիկոլական Հայաստանի թշվառության ևս մեկ ապացույցն է․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․   «Մինչ TRIPP անունը ստացած փաստացի պանթյուրքիստական երազանքը Հայաստանում քննարկվում է հիմնականում լոգիստիկ տրամաբանության մեջ, Բաքվից մեկ այլ լուր ստացվեց։ Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները, դիտարկելով այն որպես TRIPP-ը կառուցելու կոնկրետ քայլ։ Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «ԱզերԷներջի»-ն սկսել է նախատեսված էլեկտրագծի ադրբեջանական հատվածների շինարարությունը, … Read more

Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ-18 առաջնության արծաթե մեդալակիր

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի մինչև 16 և 18 տարեկանների առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը, 10մ օդամղիչ ատրճանակ մինչև 18 տարեկան տղաների պայքարում, Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ Մրցաձևի հաղթող իտալացի Քուարտա Լորիսից Սարգսյանը հետ մնաց 1 միավոր, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները … Read more

Փաշինյանը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանը և զարգացման ռազմավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ: Երկրի … Read more