ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսվում էր քննարկել 24-ժամյա ռեժիմով: Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայներ: Հիշեցնենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում: Առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության … Read more

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, ինստագրամյան իր էջում անդրադարձել է ընտանիքի շուրջ ծավալված իրադարձություններին։ «Շնորհակալ եմ բոլոր ծանոթ եւ անծանոթներին ինձ այս օրերին աջակցության խոսքեր գրելու համար։ Հավատացեք դրանք շատ կարևոր են ու տեղին նույնիսկ ամենաուժեղ մարդու համար։ Ես անչափ գնահատում եմ այդ վերաբերմունքը ու ամեն մեկիդ։ Ժամանակն ամեն ինչ իր … Read more

Երևանի քաղաքապետից պարզաբանել են, թե ինչու է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում

Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը գրում է. «44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած Էրիկ Գասպարյանի մայրիկին հասարակական տրանսպորտից օգտվելիս՝ տուգանելու դեպքը վերջին օրերին քննարկվում է սոցիալական ցանցերում։ Այս առիթով կարևոր ենք համարում ներկայացնել դեպքի փաստական և իրավական հանգամանքները։ Երևանի ավագանու սահմանած կարգով, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու … Read more

ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հուլիսի 16-ին բավարարել էր արդարադատության նախարարի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել Երևանի առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը, որն ավարտվել էր վաղեմության ժամկետի հիմքով, տևել է 4 տարի 4 ամիս։ Խորհուրդը արձանագրել էր, որ դատավորը չի կատարել օրենքով … Read more

Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. հերքում

Անդրադառնալով լրատվամիջոցներով տարածվող լուրերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած «միջադեպի» մասին՝ հայտնում ենք, որ օգոստոսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս, դատապարտյալներից մեկի մոտ նկատել են կասկածելի փաթեթ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ «Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Դատապարտյալներից մեկը հարվածել … Read more