Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ԶՈւ պաշտպանական կառույցները (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը առաջին անգամ ներկայացրել է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները: «2-րդ մասը կհրապարակվի վաղը՝ ժամը 08:45-ին»,– խոստացել է ՊՆ ղեկավարը։

Ջրերի, կեղտաջրերի մաքրման հետ կապված գործընթացն առանձնահատուկ ռազմավարական ուղղություն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։ Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել … Read more

ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել

Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան … Read more

Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ․Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել է

«Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրալարակել և գրել․ «Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա»,- գրել է նա։ Տեսանյութն՝ այստեղ։

Վարդանյանը Բաքվի դատարանում ներկայացրել է իր վերջին խոսքը․ դատավորները հեռացել են խորհրդակցության

Փետրվարի 10-ին Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը․ խոսքը տրվել է պաշտպանական կողմին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Վարդանյանը դատական նիստին իր վերջին խոսքն է ասել։ Դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։

ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը ժամանել է Ադրբեջան։ Ըստ APA-ի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն ավարտել է իր այցը Հայաստան։ Ջ.Դ. Վենսը երեկ այցելել է Հայաստան և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։