Վաղարշապատում ընդդիմադիրների խուզարկություններ ու ձերբակալություններ են, 5 ձերբակալված կա․ Սևակ Խաչատրյան

Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:  Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ, գրել է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Պապիկյանը շարունակում է ներկայացնել ԶՈւ-երում իրականացված բարեփոխումները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է ներկայացնել զինված ուժերում իրականացված բարեփոխումները։ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները։

Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, հաջորդ Վարչապետինը կլինի․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանի գրառումը․   Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի (լսել եմ՝ այսօր Հ1-ով հրաժարվել ես 1 դրամ ստանալ), բայց հաջորդ Վարչապետինը կլինի։ Ժամանակն է ունենալ ուժեղ առաջնորդ, ով կնվիրի երկրին, ոչ թե կվերցնի ու կվերցնի երկրից՝ իր շուրջը գտնվող փոքրիկ խմբակի հետ միասին։

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Tiida»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի դեռևս շահագործման չհանձնված հատվածում բախվել են 21-ամյա Էրիկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Մերուժան Կ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 2 … Read more

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ԶՈւ պաշտպանական կառույցները (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը առաջին անգամ ներկայացրել է զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները: «2-րդ մասը կհրապարակվի վաղը՝ ժամը 08:45-ին»,– խոստացել է ՊՆ ղեկավարը։