Իշխանությունը «հաշվարկել է»՝ Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս է, քան օգուտ. փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Բովանդակ դառնության մեջ՝ մի կաթիլ մեղր։ Միքայել Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնայինի։ Կարծում եմ՝ հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց։ Հատկապես հիմա՝ ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին։ Ուստի այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել … Read more

Դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. Երևանի … Read more

ԼՂ առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո,ԵՄ-ն չի կարող անտեսել մարդու իրավունքների խախտումները

Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Նրանք քաղաքացիական անձինք են, որոնց դատել են ռազմական դատարանում, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների դեմ կեղծ դատավարությունից հետո, որոնք էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ են, ԵՄ հանձնաժողովը չէր կարող շարունակել … Read more

Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում, և այդ երկու ճակատում՝ գործող իշխանությունը հաղթում է․ Նաիրի Սարգսյան

«Հենասյունը ամբողջ վարչական ռեսուրսն է, և որոշակի՝ փոքր չափաքանակ գործող իշխանության սատարողների բանակը, եթե կարելի է դա բանակ անվանել: Երկրորդը՝ ընտրակեղծիքներն են, իսկ երրորդն էլ լինելու է քարոզը վատի և վատագույնի միջև: Սովորաբար, իշխանությունները ընտրում են իրենց ամենահարմար ընդդիմադիրներին, ներկայացնում են իրենց լրատվամիջոցներով ու հարթակներով, և կռիվը տանում են նրանց հետ: Հանրության մոտ … Read more

Եթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես Ծառուկյան

Հորս և երիտասարդների միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում հարց հնչեց իմ ակտիվ գործունեության մասին և արդյո՞ք ես ցանկանում եմ կամ հավակնում եմ առաջիկայում դառնալ պատգամավոր։ Հայրս սպառիչ պատասխանեց հարցին, որը կարող եք տեսնել տեսանյութում։   Ինձ համար մեծ պատիվ է հորս աջակցությամբ իրականացնել ծրագրեր,որոնք միտված են ուշադրության կենտրոնում պահել բոլոր ոչ օլիմպիական … Read more

ՔՊ-ում հիմա կան մարդիկ, ովքեր դեմ են եղել հեղափոխությանը. Սարգսյանը սկանդալային հայտարարություն արեց

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more