Պարեկները հրացաններ են հայտնաբերել | Irakanum.am

ՆԳՆ-ից հայտնում են. «Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է՝   5 ինքնաձիգ, 2 հրացան,  2 մարտական ատրճանակ,  5 գազային ատրճանակ, 230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,  10 դանակ և կռփազենք։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները»։

Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են.Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասին

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կիսվել է ժամանակակից ֆուտբոլի լեգենդներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր տպավորություններով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։ «Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են։ Երկուսն էլ օժտված են անհավանական մրցակցային ոգով և մշտապես ձգտում են հաղթանակի։ Դաշտում յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ ուժեղ կողմերը, … Read more

Հրդեհ Քասախում՝ գազալցակայանում | Irakanum.am

Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։  Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով` այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։

Վիճաբանություն և դանակահարություն՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ․ կա տուժած

Երեկ՝ փետրվարի 20-ին, «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։ Պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Ժորա Հ.-ն է, իսկ … Read more

«Գարունդ հայերեն է գալիս». ՀՀ-ում ԵՄ դեսպանը Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով հայերենով ուղերձ է հղել և Համո Սահյան ասմունքել

Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այս առիթով ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Մատենադարանի առջև կանգնած հայերենով ուղերձ է հղել։ Ուղերձից հետո դեսպանը հայերենով կարդացել է Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունը։

Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000-ական դոլար

4000 դոլար՝ յուրաքանչյուր չորրորդ նորածնի համար։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ Արցախում ծնված յուրաքանչյուր չորրորդ երեխայի ընտանիքին նվիրաբերել է 4000-ական ԱՄՆ դոլար։ Սա ուղղակի ֆինանսական աջակցություն չէր, այլ ուղերձ՝ ընտանիքը զորացնելու և հայրենի հողում ծնունդն արժևորելու։ Սամվել Կարապետյանը բարեգարծական ամենամյա ծրագիրն իրակացրել է  Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով։  Արխիվային այս կադրերը  2019 թվականի միջոցառումից … Read more

ՀՀ-ից Վրաստան 64 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է ներմուծվել

Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Վրաստանը կտրուկ ավելացրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը, որի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 157%-ով՝ հասնելով 22.5 միլիոն դոլարի, գրում է aliq.ge-ն: Հայաստանից Վրաստան է ներմուծվել փոքր քանակությամբ՝ 64 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Վրաստան էլեկտրաէներգիայի ներմուծման ցուցանիշով առաջատարը Ռուսաստանն է` ներմուծման ծավալը հունվարին կազմել է 389 … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաստատել է, որ Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաստատել է, որ Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, … Read more

Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան

Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել, այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Հարգելի քաղաքացիներ վերջին օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շատերին գարնան զգացողություն է փոխանցել։ Որոշ համայնքներում արդեն նկատվում է գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում։ Սակայն օդերևութաբանական դիտարկումները և բազմամյա կլիմայական տվյալները ցույց են տալիս, … Read more