Հայ գրոսմայստերը՝ միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ: 8-րդ խաղափուլում Հայկը հաղթեց ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ 9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին:

Վթար՝ թունելում | Irakanum.am

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra» և «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը … Read more

Մարգարիտ Եսայանի առողջական վիճակը բարելավվել է, իրեն լավ է զգում

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է՝ ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը իրեն լավ է զգում։ «Քիչ առաջ այցելելեցի Մարգարիտ Եսայանին։ Մեր Քույրն իրեն լավ է զգում։ Անհանգստանալու կարիք չկա։  Շնորհակալ ենք բոլորից ու բոլորիդ առողջություն ենք մաղթում։  Աստված պահապան բոլորիդ ընտանիքներին»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հոսպիտալացվել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ … Read more

Մենք կշարունակենք Կուբային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել. ՌԴ ԱԳՆ

    Կուբայի շուրջ լարվածության սրումը, որը ենթարկվում է արտաքին ճնշման աճի, լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա, մասնավորապես, նշել է. «Վերահաստատում ենք մեր համերաշխությունը մեր կուբացի բարեկամների հետ՝ իրենց ինքնիշխան զարգացման ուղու իրավունքի հարցում։ Մենք կշարունակենք Հավանային անհրաժեշտ օգնություն և աջակցություն տրամադրել՝ … Read more

Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը

Դարակերտի վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել․ Հարգելի՛ բնակիչներ,Սույնով հայտնում եմ, որ վաղը ժամը 13:00-ին Դարակերտ գյուղի գերեզմանատանը տեղի կունենա օրեր առաջ հիվանդանոցում մահացած փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը: Հիշեցնենք ՝ մարտի 16-ին «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, որը գտնվում … Read more

Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր մեր պետականությունը կանգնած է բազմազան մարտահրավերների առաջ. ներքին քաղաքական անկայունությունը, տնտեսական խոցելիությունը և արտաքին սպառնալիքները անխուսափելիորեն ընդգծում են ազգային իշխանության ունենալու անհրաժեշտությունը: Ազգային իշխանությունը միայն վարչական կառավարման խնդիր չէ. այն ավելի խորքային նշանակություն ունի՝ որպես ազգային ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ զարգացման երաշխիք: Ազգային իշխանությունը ոչ … Read more

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ -ում

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում (ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ): Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ջուլհակյանը:

ՌԴ-ն «խիստ բացասաբար» կընկալեր, եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունը տարածվի Կասպիական տարածաշրջանում

Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվան բացասաբար կընկալեր եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունը տարածվի Կասպիական տարածաշրջանում։ Դրա մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Российская газета»-ն: «Դա խիստ բացասաբար կընկալվեր»,- շեշտել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Կասպիական տարածաշրջան Իրանի շուրջ իրավիճակի սրմանը։