Ալեն Սիմոնյան, «սպիսատ» արդեն իսկ արվել ես դու, «սպիսատ» կարվի քեզ միանգամյա օգտագործողը. Մխիթարյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ Սամվել Կարապետյանի հասցեին արված հայտարարությանը։ «Ալեն Սիմոնյան, «սպիսատ» արդեն իսկ արվել ես դու, իսկ վաղ թե ուշ «սպիսատ» կարվի քեզ միանգամյա օգտագործողը»,- գրել է Ռուբեն Մխիթարյանը։ ««Սպիսատ» արածը իր հոպարն է, որ ռուսները Կալուգայից սպիսատ արեցին Հայաստան ու իր … Read more

Փաշինյանը ՔՊ-ի հետ քննարկել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Օգոստոս 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Անանյան․ Անվտանգության մասին որոշումներ ընդունելը բավարար չէ․ պետք է փորձարկված համակարգեր ունենալ

«Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Գերմանիայի Հալլե օդանավակայանի բեռնային հատվածում հայտնաբերվել է պայթուցիկ սարքով դրոն։ Նույն ժամանակահատվածում բեռնատար օդանավը բախվել է ենթադրյալ երկրորդ անհայտ թռչող օբյեկտի։ Գերմանիայի ներքին գործերի նախարարը կատարվածը որակել է որպես «վտանգի նոր մակարդակ» և հնարավոր հիբրիդային հարձակման փորձ։ Լայպցիգի Հալլեն Եվրոպայի խոշոր բեռնային օդանավակայաններից և ՆԱՏՕ-ի ռազմավարական փոխադրումների հանգույցներից է։ Ռուսաստանի … Read more

Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ի իրականացմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է Դեյվիդ Ալենին Արդարադատության նախարարություն այցի համար և բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացումը՝ այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային … Read more

Վանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծ օղիներ, իր մեքենայով դրանք տեղափոխում և իրացնում։ Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ի ցերեկը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալեցին երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում, իսկ երիտասարդը ներկայացվեց Լոռու … Read more

Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Յուրիկ Մխիթարյանը՝ Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնության 🥉 մեդալակիր: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում առանց միավոր տալու առավելության հասավ իրանցի մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ օգոստոսի 18-ին այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունը, կրթական միջավայրը և ուսումնական գործընթացը։ Այցի շրջանակում Ռաջեշ Կումար Սինգհը հանդիպել է կրթօջախի պրոֆեսորադասախոսական … Read more

Շատ արդիական… Բագրատ Սրբազան | Irakanum.am

Բագրատ Սրբազանը գրել է․ «Շատ արդիական… «Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար։ Եվ դևերը աղաչում էին Նրան ու ասում. «Թե մեզ այստեղից հանես, մեզ թո՛ւյլ տուր գնալ խոզերի երամակը»։ Եվ Նա նրանց ասաց՝ գնացե՛ք։ Դևերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դիմեց դեպի ծով, ու ջրերի մեջ … Read more

Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում. Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13֊ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։ Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ … Read more