Զելենսկին և Ալիևը քննարկել են Բաքու կատարած այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Առաջնորդները քննարկել են ապրիլի վերջին Զելենսկու Բաքու կատարած այցի ընթացքում համաձայնեցված քայլերի կատարումը։ Կողմերն ուշադրություն են դարձրել էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերին, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ջանքերի համակարգմանը։ Այդ զրույցը դարձել է Ուկրաինայի նախագահի ակտիվ տարածաշրջանային շրջագայության շարունակությունը։ Ընդամենը երկու … Read more

Մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` արհեստական սրտիկների, պաչիկների ու սելֆիների տակ թաքցնելով. Թաթոյան

Վեդիում 2 անչափահաս քույրերը կմնային արդարության սպասումով ու ինքնադատաստանի հույսով, եթե լրագրող Սյուզի Բադոյանն իր համարձակ պրոֆեսիոնալ աշխատանքով պետական մարմինների գործն իր վրա չվերցներ ու եթե փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը (Lusine  Martirosyan) և Վարդուհի Էլբակյանը բարձր պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին: Գործի հետ կապված զարգացումները կրկին համոզում են, որ մարդկանց իրական խնդիրները իշխանությունները մոռացության են տալիս, հատուկ անտեսում են` … Read more

Վեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

    Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Գլխավոր դատախազությունից փոխանցում են, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ … Read more

Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 77 կգ կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:

ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում

Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում»։ Armenia Sputnik–ի տվյալներով՝ ինքնաթիռը ճանապարհ է ընկել Տեխասից՝ միջանկյալ վայրէջք կատարելով ԱՄՆ–ի արևելյան ափին։ Մինչ Երևան հասնելն ինքնաթիռը ևս մեկ կանգառ էլ կատարել է Եվրոպայում։ Դատելով երթուղուց՝ ինքնաթիռում եղել են մի քանի երկրներից արտաքսված քաղաքացիներ։