Չտես են, հլը տեսեք ժողովուրդ ջան ինչ դղյակներ են սարքել ՔՊ–ականները․ Նարեկ Կարապետյան

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more

Պուտինը ժամանել է Չինաստան | Irakanum.am

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում կլինի մայիսի 19-20-ը։ Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ թեյախմություն, որի ընթացքում կքննարկվեն միջազգային նշանակություն ունեցող առանցքային հարցերը։ … Read more

Փաշինյանի հետ վիճաբանած արցախցուն տանում են կալանավորման

Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան։ Ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն։ Հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը. «Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։ Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ»,– նշել է նա:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը կոչ է արել ուժեղացնել հարվածը Իրանի ֆինանսական ցանցերին և վերանայել պատժամիջոցները

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դաշնակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն «քանդել» Իրանի ֆինանսական ցանցերը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նաև նախատեսում է վերանայել պատժամիջոցների ցուցակը՝ հեռացնելով հնացած սահմանափակումները, որպեսզի ֆինանսական հաստատությունների համար ավելի հեշտ լինի բացահայտել «ահաբեկչության ֆինանսավորման» առավել բարդ սխեմաները։ Փարիզում G7-ի ֆինանսների նախարարների հանդիպումից հետո ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաժողովում … Read more

Կենսաթոշակի ավելացումն ու գնաճը համեմատության եզր չունեն. Նարեկ Կարապետյան

    Մենք ուզում ենք մեր երկրին որակական փոփոխություն բերել: Այս մասին այսօր Վեդիում քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «2018 թվականին Փաշինյանը հեղափոխություն արեց, գեղեցիկ խոսքեր ասաց ձեզ, բայց հեղափոխության արդյունքում միայն իրենք հարստացան։ Հեղափոխության արդյունքում Հայաստանում աղքատության թիվը չնվազեց, միայն մի … Read more

ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Բարաքա» ԱԷԿ-ի վրա հարձակված անօդաչու սարքերը արձակվել են Իրաքից

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ «Բարաքա» ատոմային էլեկտրակայանի վրա հարձակված բոլոր անօդաչու սարքերը եկել են Իրաքի տարածքից։ Սա, ըստ ամենայնի, մատնանշում է իրանամետ շիա զինված խմբավորումների ներգրավվածությունը, հաղորդում է AP-ը։ Ճառագայթման արտահոսք չի գրանցվել։ Հարվածը հասցվել է օբյեկտի արտաքին պարագծում տեղակայված գեներատորին։ ԱՄԷ-ն, որի տարածքում տեղակայված են … Read more