ՀՀ իշխանությունները ԱԷԿ-ում չհամաձայնեցված աշխատանքներ են կատարում արևմտյան կապալառուների հետ. Շոյգուն զգուշացնում է՝ աղետ է լինելու

Հայաստանի իշխանությունները հանրապետության Ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ, ինչի հետևանքով կարելի է զրկվել երաշխիքից և գործը հասցնել աղետի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում կայանի համար արտասահմանյան … Read more

Մասիսի միջադեպի առթիվ Քննչական կոմիտեն 3 հաղորդում է ստացել

    Երեկ Մասիսում «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի գործով Քննչական կոմիտեն 3 հաղորդում է ստացել, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով:   1lurer.am-ին տեղեկություններով՝ հաղորդում ներկայացրել են երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն … Read more

Արտուր Օսիպյանն ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից

    Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է կալանավորված Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Նամակը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցներ Ինձ կալանավորելու հիմնական պատճառն այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից՝ ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է … Read more

Եթե որևէ մեկը մտածում է՝ հնարավոր է գյուղատնտեսությունը փակել ու ամբողջ ծավալով կոմպենսացնել, ուրեմն՝ նա ընդհանրապես չի պատկերացնում խնդրի ծավալը. Քոչարյան

    Այն, ինչ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է, միտված է Ռուսաստանի հետ հակասություններն է՛լ ավելի լարելուն, էսկալացիա առաջացնելուն։ Այս մասին այսօր «Արմենիա» ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Հայաստանը սկսի արտահանումներ իրականացնել դեպի ԵՄ։ «Հայաստանի … Read more

Շղթայական ավտովթար Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4»-ը, «Ford Fusion»-ը, «Kia K5»-ը և «Chevrolet Volt»-ը․ կա վիրավոր

    Այսօր՝ հունիսի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից դեպի Օրբելի փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Kia K5» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են … Read more