Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին | Irakanum.am

Ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:

Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո … Read more

Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․-ին … Read more

Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել

Բագրավանում ուժեղ կարկտահարության հետեւանքով բնակիչներից մեկը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ տնօրեն Վահան Թումասյանը։ «Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասներ է ստացել»,- գրել է նա։

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ–ԵՄ գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին` Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով:  Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու … Read more

Դատավոր Պետրոսյանը կայացրեց մի որոշում, որի վերաբերյալ նախկինում արված միջնորդությունները մերժում էր

Նիկոլ Փաշինյանի՝ «չկա մի դատավոր, որ իմ ասածը չանի» հայտնի հայտարարության ֆոնին Վարդան Ղուկասյանի գործով տեղի ունեցած վերջին զարգացումները նոր հարցերի տեղիք են տալիս։ Ավելի վաղ հայտնել էինք, թե ինչ ենթադրյալ պայմանավորվածության մասին տեղեկություններ են շրջանառվում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը, տնային կալանքով փոխարինելու շուրջ։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը խոսել է դատական … Read more

Քաղաքական պայմանավորվածությու՞ն․ Ղուկասյանը իրականացնում է Փաշինյանի հայտարարությունը

Գյումրիում հնարավորինս արագ արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 9-ի հայտարարությունը կարծես թե իրագործվում է։  Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Դատարանը կիրառեց նաև գրավ՝ 15 միլիոն դրամի չափով։  Միևնույն ժամանակ, Վարդան Ղուկասյանին արգելվում է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ էլ կալանավորված Վարդան Ղուկասյանի կալանավորված … Read more

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․   Տեղեկացնում ենք, որ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։   Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր … Read more

Հիմա. Դատում են Վարդան Ղուկասյանին. ուղիղ

Irakanum.am լրատվական կայքը հիմնադրվել է 2018թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք. լինել անկախ, օբյեկտիվ: Լրատվական կայքի հիմնական առաքելությունն է մատուցել միայն բարձրակարգ նորություններ, անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվություն: Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների՝ իրական բնութագիրը՝ Irakanum.am լրատվական կայքում: Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով: Նորությունները՝ եռալեզու, իրական ու փաստարկված: Եղեք տեղեկացված՝ Irakanum.am-ի միջոցով: … Read more