Ներկայացվել են աշակերտների տեղափոխման նպատակով ձեռք բերված դպրոցական նոր ավտոբուսները

Հանրապետության հրապարակում ներկայացվել են նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման նպատակով ձեռք բերված դպրոցական նոր ավտոբուսները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին։ Այսպիսով` կրթության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նորակառույց … Read more

Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որն Ազգերի լիգայի շրջանակում կայացած վերջին խաղում դաշտից հեռացել էր պատգարակով, կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից: Այս մասին հայտնել է մոսկովյան ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն: Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան — Կիպրոս (0:2) հանդիպման ժամանակ … Read more

Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմում միասնական աղոթք բարձրացվեց

Արագածոտնի թեմի հոգևորականները համախմբվել են Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցում՝ միասնական աղոթքով կրկին հայցելու Տիրոջ ողորմությունն ու օրհնությունը։ Սուրբ Խորանի առջև հոգևորականները որդիական սիրով աղոթք բարձրացրին՝ Տիրոջը հղելով իրենց աղաչանքները՝ սիրելի թեմակալ առաջնորդի՝ իր հավատավոր հոտի կողքին վերադառնալու, հայրենիքի խաղաղության և բարօր ընթացքի, Հայ Եկեղեցու անսասանության, հոգևոր դասի զորացման, գերյալ զավակների ազատության և համայն … Read more

Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հոկտեմբերի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ին կեսօրից հետո, 6-8-ը` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ի ցերեկն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 … Read more

Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է

Երեմ Սարգսյանը կրկին ստանձնել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը։ Դատարանը հաստատել է, որ Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է: Այս մասին հայտնում է «Վիրտուս» իրավաբանական ընկերությունը։

Բայրամովն ու Արաղչին քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին նշվում է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի՝ սոցիալական ցանցերի էջում կատարած հրապարակման մեջ։ Այսօր առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների … Read more

Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբում առաջին երեք տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է բարդ, սակայն շտկելի մրցաշարային իրավիճակում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, որը մրցաշարը սկսել էր Լատվիայի նկատմամբ տպավորիչ տնային հաղթանակով (2:0), զիջեց Չեռնոգորիային (2:3), իսկ նախօրեին Նիկոսիայում 0:2 հաշվով ցավալի պարտություն … Read more

Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան

Ըստ իս, շատ կարևոր, էական ու դիպուկ պատասխան։ Ովքեր հետևում են իմ մեկնաբանություններին ու վերլուծություններին, թերևս կռահեցին, թե ինչո՞ւ եմ ես սա համարում շատ կարևոր ու էական։ Ես պարբերաբար խոսում եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարող համակարգի դեմ պայքարը հնարավոր չէ հաջողել սիմետրիկությամբ։ Սիմետրիան ապահովելու է նրա գերազանցությունը, եթե իհարկե մյուս կողմից այնպիսի մի … Read more

Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի մասնակցի մաթեմատիկայի դասաժամին, սակայն դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառաբանությամբ նույն դպրոցի ուսուցիչ՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա … Read more