Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է

Փաստաբան Աննա Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իրազեկում. ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի», պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս փուլում դեռ ավելին չեմ կարող հրապարակել։ Ունենք հրազենային վնասվածքով ենթադյալ դեպք:

ՀՀ իշխանությունը պարտավոր է այս միջադեպը կապել Ադրբեջանում պահվող հայերի հարցի հետ և պահանջել մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը. Մետաքսե Հակոբյան

«Այսօր արդեն դժվար է որևէ մեկին համոզել, թե այս իշխանությունները կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացուն։ Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը դրա հերթական և շատ վտանգավոր հաստատումն է»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։  Նա գրել է. «Ադրբեջանցի զինծառայողը հատում է ՀՀ սահմանը, հասնում հայկական բնակավայր և կրակում ՀՀ քաղաքացու … Read more

2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի եւ սահմանադրական արժեքների վրա հարձակման օր:   Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանի նկատմամբ: «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա » շանտաժը երկրին պարտադրած թիմը պաշարեց … Read more

Թշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված’ Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և դրան նաև մեզանում, ցավալիորեն, երկրորդողները»,-գրում է իրանագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Վարդան Ոսկանյանը։ Նա մանրամասնում … Read more

Հլու-հնազանդ կերպով ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես կվերածվի հպատակության հերթական դրսևորման․ Իշխան Սաղաթելյան

    Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․ ադրբեջանցի մոլորված զինվորն անարգել հատել է պետական սահմանը, հասել հայկական բնակավայր ու կրակ արձակել ՀՀ քաղաքացու վրա։ … Read more

Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը»՝ մինչև Շաքի․ Սուրեն Սուրենյանց

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չի բացառվում, որ ապօրինի հատել է Հայաստանի սահմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների իրավասու մարմինները սկսել են որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի … Read more

Տանը մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին. մանրամասներ ՀՀ դատախազությունից՝ ադրբեջանցի զինծառայողի՝ տուն մտնելու եւ նրան վնասազերծելու մասին

ՀՀ դատախազությունը պաշտոնական հայտարարություն է տարածել.   2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սիսիանի բաժին:   Դեպքի վայրում պարզվել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը … Read more

Շաքիում վիրավորում ստացած կնոջ երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ NEWS.am-ին հայտնել են մասնավորապես, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին: Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին: «Դեպքի … Read more