Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ–ի նախընտրական ցուցակը
ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Նախընտրական ցուցակը բաղկացած է 283 անձից, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Նախընտրական ցուցակը բաղկացած է 283 անձից, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան 7-րդ փողոց 1-18 առանձնատներ, Հ․ Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ, Քաջազնունի փողոց 3 շենք, Վրացյան փողոց 84/1, 86, 86/7 … Read more
Ռուաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրել է․ «Իհարկե, Թրամփը և Ամերիկան չեն լքի ՆԱՏՕ-ն։ Դրա համար որևէ պատճառ չկա, և Կոնգրեսը թույլ չի տա դա։ Չնայած հնարավոր են խորհրդանշական գործողություններ, ինչպիսիք են ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատումը կամ ինչ-որ բան մատակարարելուց հրաժարվելը։ Այստեղ դա չէ, որ ուշագրավ է։ Ակնհայտ է, որ … Read more
18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում, հայտնել է նրա փաստաբանը: Ավելի վաղ Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ: «Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, … Read more
Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, էլի գանգատներ ուներ: Առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն Աբովյան … Read more
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Ավելի վաղ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։ «Տեղափոխման հիմքում ընկած … Read more
Բաղրամյանի հրաձգարանում մահացածը պայմանագրային զինծառայող է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի … Read more
Ապրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել … Read more
Ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ … Read more
Ավագ Հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է: Այսօր` առավոտյան ժամերգության ավարտին, եկեղեցիներում կատարվել է Ապաշխարության կարգ, ապա մատուցվել է Ս․ Պատարագ։ Երեկոյան կատարվել է Ոտնլվայի արարողություն ինչպես Քրիստոս լվանում է Իր աշակերտների ոտքերը։ … Read more