Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար

Զիմբաբվեում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում Իրանի դեսպանատները հեգնանքով են պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ հայտարարելով, թե Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար։ «Մենք կորցրել ենք բանալիները»,- ասվում է Զիմբաբվեում Իրանի դեսպանատան X-ի հաղորդագրության մեջ՝ ի պատասխան ամերիկյան առաջնորդի վերջնագրին։ ՀԱՀ-ում Իրանի դեսպանատունը պաշտպանել է բանալիների մասին կատակը և գրել, որ … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 6-ի համար

Rate.am | Տարադրամի փոխարժեքները ապրիլի 6-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,35 դրամ է, վաճառքը՝ 378,91 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 428,35 դրամ, վաճառքի դեպքում՝ 440,29 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.59 դրամ, վաճառքինը՝ 4.87 դրամ։

Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին

Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, ուստի նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների մասին։ «Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ … Read more

91 տարեկանում կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը

Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ Զորի Բալայանը: «Հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,-գրել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ Զորի Բալայանն 91 տարեկան էր։

Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ

Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արտահայտած մտահոգությունների շուրջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հայտնում է Ռիա Նովոստին։ «Հայկական կողմը ցույց տվեց, որ հասկանում է Ռուսաստանի կողմից արտահայտված մտահոգությունները։ Մենք կտեսնենք, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում»,-նշել է Լավրովը։

Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՏԵՐ ԵՎ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ———— Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռ. 6.4) Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր, համախմբված եկեղեցիներում, տոնում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ և … Read more

Տեսանյութ.Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է:  Քրիստոսի Հարության տոնի մյուս անվան՝ Սուրբ Զատկի նշանակությամբ մարդկությունը Քրիստոսի շնորհիվ զատվեց, ազատվեց մեղքի գերությունից՝ ստանալով մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը:  Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված: Զատիկի առավոտյան մատուցվում է Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ, որի ավարտից հետո մարդիկ իրար հայտնում են Ս. Հարության … Read more

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 4-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու … Read more

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 4-ին

Այսօր ապրիլի 4-ն է՝ կախարդական ժամանակ ոչ միայն հողում սերմեր ցանելու, այլև հոգում մտադրություններ ցանելու համար։ Խոյ Խոյ, ձեր բնական պոռթկումն այսօր պահանջում է լրացում՝ համբերություն։ Մի շտապեք գլխապտույտ։ Տիեզերական խորհուրդ. ընկղմվեք հանգստության մեջ։  Ցուլ Ցուլ, թույլ տվեք ինքներդ ձեզ թուլանալ և նկատել ձեր շուրջը գտնվող գեղեցկությունը։ Ձեզ անհրաժեշտ է ազատության շունչ։ Տիեզերական խորհուրդ. գնացեք … Read more

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում

Սույն թվականի ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը … Read more