Նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։ Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ … Read more

«Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ

Այսօր՝ ապրիլի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում հայտնի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի … Read more

ՈւՂԻՂ. Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է. քաղաքացիների երթը` դեպի Ծիծեռնակաբերդ

111 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1,5 միլիոն հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից:   Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհված հայերի հիշատակ օր է համարվում, քանի որ 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնապոլսում ձերբակալվել է շուրջ 600 հայազգի մտավորական։

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 24-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 369 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 374 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 427,64 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 439,97 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,77 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 5,09  դրամ փոխարժեքով։

Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է

Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ։ «Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին ովքեր հայ լինեու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին օսմանյան կայսրությունում։ Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 … Read more

Տեսանյութ.«Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական ջահերով երթը

Մեկնարկել է ամենամյա ջահերով երթը։ Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երթը մեկնարկեց Թուրքիայի դրոշի այրումով՝ որպես խորհրդանշական գործողություն՝ ուղղված ցեղասպանության և դրա ժխտման դեմ։ Այս տարվա Ջահեով երթի խորագիրն է՝ «Պայքարը շարունակվում է»: Երթը առաջնորդում են ջահակիրները, որոնց հետևում քայլում են ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի պատանիները։ Նրանք կրում են … Read more

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը

Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։  Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։ Մայր Աթոռ … Read more

Արտակարգ դեպք՝ Արարատում, 3-ամյա երեխան ջերմային այրվшծքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ջերմային այրվածք եռացված հեղուկով, ձախ նախաբազկի շրջանում 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճան, մոտավորապես 5% մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։ … Read more

Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով

Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր՝ ապրիլի 23-ին, երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  խափանման միջոց կալանքը երկու ամսով: «Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն` այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն»,- ասաց Ֆարխոյանը։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ … Read more