Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ … Read more

Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ

Արցախի հետ կապված ամենացավոտ հիշողությունը Արցախը կորցնելն էր, կորցրեցինք շատ անիմաստ ձևով։ Մի փոքրիկ խմբակի չհասկանալով, թե ինչ է Արցախը մեր համար՝ հայության համար, կորցրեցինք մեր երկրորդ հայրենիքը։ Այս մասին «Արցախի Հանրային» ՀԸ եթերում ասել է Սամվել Կարապետյանը։ Հարցին՝ անգամ օդում կախված վտանգի դեպքում ներդրումներ են եղել Արցախում՝ Կարապետյանը պատասխանեց, որ ինքն Արցախում ներդրումներ էր … Read more

Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության

Քահանայից ժողովը հայտարարություն է տարածել, հայտնում են Մայր Աթոռից։ «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտի խորհրդանշական օրը, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, գոհություն և փառք ենք վերառաքում Ամենակալ Աստծուն՝ համատեղ աղոթքի և եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության … Read more

Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի

«2018-ին մենք եկել ենք ու նվազագույն թոշակը 16,000-ից սարքել ենք 32,000 դրամ, բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդը մեկ ամիս իր սնունդը ձեռք բերի։ Միայն 2022 թվականին է, որ մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն՝ ապահովել ենք, որ գոնե մեկ թոշակը մեկ թոշակառուի սննդին մեկ ամսվա ողջ ընթացքում հերիքի։  Այսօր … Read more

Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում Զովունի գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են 28-ամյա Սերժիկ Պ.-ի վարած «Tesla» մակնիշի և 69-ամյա Աշոտ Ս.-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է … Read more

Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք

Սիրելի արցախցիներ, մենք գիտենք ձեր ցավը, մենք գիտենք, թե ինչ է կատարվում ձեր մեջ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա: Այս մասին Տաշիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Սիրելի ժողովուրդ, կուզեմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ առաջին օրվանից մտել եք … Read more

Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»

ՀՀ իշխանությունները աջակցություն են փնտրում «սպառնալիքի աղբյուրից» և պատասխանատվություն կկրեն դրա համար, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։ «Ընդհանուր առմամբ, կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս է, որ Կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն … Read more

Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել Հաջի կապակցությամբ։ «Թշնամուն ջախջախող զենքը «Ալլահու Աքբարն» է» Հենց այս զենքով՝ «Ալլահու Աքբար» բառով, Իրանի մուսուլման ժողովուրդը 47 տարի առաջ ապստամբեց՝ տապալելով թաղութի ռեժիմը՝ բռնապետական ​​և կախյալ Փահլավիի միապետությունը, կտրելով երկրում ագահ և ամբարտավան ամերիկյան ազդեցության ձեռքն ու ոտքը և ամբողջությամբ վերացնելով սիոնիզմի ներկայությունը։ … Read more

90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб

90-ականներին ՌԴ-ում՝ մասնավորապես Կալուգայում, արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб: Այս մասին գրել է  «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանը։ «Կցված են օրինակներ, կարող ենք 100 ներով դնել: Մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին: … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 26-ի համար

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365,26 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370,02 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421,82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433,58 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.28 դրամ։