Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձшկումները, կհետևի կոշտ պատասխան

«Սիոնիստական ​​ռեժիմը 84 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում՝ ԱՄՆ նախագահի կողմից պատերազմի ավարտի մասին հայտարարելուց հետո՝ վերջին երկու օրվա ընթացքում։ Եթե Սիոնիստական ​​ռեժիմի բանակը չդադարեցնի իր գործողությունները Լիբանանի հարավում, ապա պետք է ակնկալի կոշտ պատասխան Իրանի զինված ուժերից»,-ասված է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։

Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ներսիսյան փողոց 10Ա շենք («Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն), Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-12:00 Հասրաթյան փողոց զորամաս, Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-12:00 Գ․Շերամի և Տիչինայի փողոցներ մասնակի, Երևանի … Read more

Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել

Իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի Հայաստանում անցկացնի սահմանադրական հանրաքվե։  Այսօր նման հայտարարություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ «Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի՝ անգամ այսքան ապօրինություններից և ընտրակեղծիքներից հետո, ինչպես նաև մի ամբողջ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 50 հազարից ավելի ձայների «գողությունից» հետո, իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի Հայաստանում … Read more

Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակներում եռակողմ հանդիպում են անցկացրել ուկրաինական կարգավորման հարցով։ Այս մասին հայտնել է Kyiv Independent թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի ուշ Թրամփը նշել է, որ ավելի ուշ Զելենսկու հետ կրկին հանդիպում կունենա: «Մենք լավ հանդիպում ունեցանք։ Ես ավելի ուշ կրկին … Read more

ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա-նրա հետ՝ թրև գալիս

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ընտրություններից անմիջապես հետո ՀՀ շտապած ադրբեջանցի պաշտոնյայի ու իշխանականների խրախճանքի համատեքստում մտքիս 2022 թվականի ադրբեջանական հարձակման կադրերն են: Անզեն հայ զինծառայողներին հրապարակային գնդակահարելու, զոհված կին զինծառայողների մարմինները պղծելու և ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա նրա հետ թրև գալիս: Իրենց … Read more

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի առողջարանի ձեռքբերման գործընթացում «հայտնաբերել է» մի շարք խախտումներ

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 … Read more

Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստը մինչև հունիսի 19-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նախագահը հայտարարել է, որ համաձայնագիրը կներկայացվի ուրբաթ օրը։ Նա կարող է որոշել հրապարակել համաձայնագիրն ավելի վաղ, սակայն պաշտոնական արարողությունը լինելու է ուրբաթ օրը, և այս պահին նախագահը ցանկանում … Read more

Փամբակ գետում վաղ առավոտից շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության … Read more

Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի16-ի համար

ՀՀ բանկերում այսօր՝ հունիսի 16-ին ժամը 9:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 366 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.0305 դրամով։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 370.70 դրամ է: Փոխանակման կետերում դոլարի առքը 366 դրամ է, վաճառքը՝ 369։ Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 422 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին … Read more

Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Եր. Քոչարի փողոց՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցի, Խանջյան փողոց 6/7 հասցե, Աղակաձև այգու 6-րդ հատված, Նորագյուղ թաղամաս 1-369 առանձնատներ և «Պրոմեթևս» բանկ, 11:00-15:30 Չարենցի փողոց 76/1 շենք, 13:00-17:00 Մաշտոցի … Read more