Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Հայտնում են իրանական ԶԼՄ-ները Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը շրջափակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը, որտեղով իրականացվում է նաև գազի փոխադրում։

Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։25-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ Ալափարսի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 47-ամյա Հայկ Ու․-ի վարած «Nissan» մակնիշի  և 37-ամյա Զորիկ Ս․-ի վարած «Foton» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է … Read more

Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը

«Չինաստանը խորապես անհանգստացած է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ  հարվածներով, անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»։ Ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է Մակրոնը: «Ֆրանսիան նաև պատրաստ է տեղակայել անհրաժեշտ ռեսուրսները՝ իր մերձավոր գործընկերներին պաշտպանելու համար, եթե նրանք դա խնդրեն։ Շարունակվող սրացումը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է դադարեցվի»։

Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ «Նա հարձակումները որակել է ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և հայտարարել, որ Իրանը կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը։ Մի շարք երկրներ դատապարտել են հարձակումները և կոչ արել … Read more

40 աշակերտ է զոհվել Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա ԱՄՆ և Իսրայելի կողմից հրթիռային հարվածի հետևանքով

40 աշակերտ է զոհվել աղջիկների տարրական դպրոցի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հրթիռային հարձակման հետևանքով։  Հարվածի թիրախը եղել է Մինաբ շրջանի աղջիկների դպրոցը, հաղորդվում է 40 վիրավորի մասին։

Լոռու մարզում «Mercedes» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

ԱՄՆ-ին և Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած բազա կդառնա Իրանի զինված ուժերի թիրախը

Թեհրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ին և Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած բազայի վրա, հայտարարել է Իրանի գլխավոր շտաբը։ «ԱՄՆ-ին և Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած բազա կդառնա Իրանի զինված ուժերի թիրախը», – նշել է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը՝ մեջբերելով գլխավոր շտաբի հայտարարությունը։

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներին՝ ԱՄԷ-ում, Քաթարում, Հորդանանում, Բահրեյնում

Clash Report-ը հաղորդում է, որ Իրանը միաժամանակ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին, ամերիկյան ռազմաբազաներին՝ ԱՄԷ-ում, Քաթարում, Հորդանանում և Բահրեյնում։ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի լոգիստիկ կենտրոնի ուղղությամբ։

Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում, առայժմ իր ոչ հուժկու բնույթով

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է։ «Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում՝ հատկապես առայժմ իր ոչ հուժկու բնույթով։Եթե հաշվի առնենք այն, որ իսրայելական ԶԼՄ-ները փորձում են այս հարվածը ներկայացնել համատեղ իսրայելա-ամերիկյան հարձակում, մինչդեռ ԱՄՆ զորամիավորումներն առայժմ դրան չեն մասնակցում, խնդիրը պարզ է ստանալ իրանական հակահարված, որն անխուսափելի է լինելու և պատերազմի մեջ … Read more