Երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում, զգացվել է նաև Գեղարքունիքի մարզում

Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և … Read more

Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար

1 Ռեֆորմիստների կուսակցություն 2 «Բոլորին դեմ եմ» կուսակցություն 3 «Ուժեղ Հայաստան» դաշինք 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 5 «Նոր ուժ» կուսակցություն 6 «Միասնության թևեր» կուսակցություն 7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն 9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն 11 «Հանրապետություն» կուսակցություն 12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 13 «Ալյանս» կուսակցություն … Read more

Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 23-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 33/1, 33/2, 33/3, 35/1, 35/2 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 22-ին ժամը 10:30-ից մինչև հունիսի 23-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական … Read more

Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 10:00-13:00 Խորենացի փողոց 2, 4 շենքեր, Մաշտոցի պողոտա 14 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ, ԵրևանիՔանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝ 13:00-16:00 Հասրաթյան փողոց 2/4, … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:  Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և … Read more

Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները

Իրանական կողմը հայտարարել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների փուլի հետաձգման մասին դրանց պաշտոնական մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, որոշումը կայացվել է ի նշան Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների դեմ բողոքի, հաղորդել է իսրայելական C14 հեռուստաալիքը։ Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը նշել է, որ Թեհրանը տեղեկացրել է Վաշինգտոնին ու տարածաշրջանային միջնորդներին, … Read more

Իսրայելը գիշերը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին, կան զnhեր

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել և շարունակում է գրոհել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախները Լիբանանի հարավում՝ ի պատասխան այդ կազմակերպության զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: ««Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից հետո ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ամբողջ գիշեր և շարունակում է գրոհել հարավային … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 19-ի համար

Հունիսի 19-ի  տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366․08 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370,70 դրամ:   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417,67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429,88 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.18 դրամ:

Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 17, 48/6, Ղափանցյան փողոցի թիվ 3, Վրացական փողոցի թիվ 16/3 հասցեների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի Կենտրոնական, Կենտրոնական 1, 2, 3, 4, … Read more