Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր

Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր։ Զսպման միակ պատճառը լարվածության թուլացման կոչերի նկատմամբ հարգանքն էր։ Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի։ Պատերազմի ցանկացած եզրակացություն … Read more

Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը

Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը, այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։ Մետրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան։ «Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա … Read more

Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան ՝ 11:00–17:00 Դեղատան փողոց 13 շենք, Նալբանդյան փողոց 10, 12, 28 շենքեր, Սուրենյան փողոց 1–30 առանձնատներ, «Էրեբունի» հյուրանոց (միակողմանի), Տիգրան Մեծի պողոտա 2 շենք, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Արմ Սվիս Բանկ» ՓԲԸ, … Read more

Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով

Կառավարության այսօրվա նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ թեև ընդդիմադիր որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ պնդում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, սակայն երկրորդիվ սկսում են խոսել, որ իշխանության գալու պարագայում, սկսելու են վերանայել խաղաղությունը։  «Ես շատ ուղիղ ու առանց սեթևեթանքների ուզում եմ ասել, որ դա նշանակում է նոր պատերազմ ոչ միայն ՀՀ տարածքային, … Read more

Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմում

Նոյեմբերի 7-ին, երբ եկել եմ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անելու, որ որպես 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ու անապահով օգնեն տանիքս վերանորոգել, դա հիմնական պատճառ է դարձել, որ Շենգավիթի կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը և պատասխանատու Լյուդվիգը, ով մեկ ամիս առաջ հրաժարական է տվել, անհիմն բացակա դնեն հունվարից մինչև փետրվարի վերջ: Այս մասին Կառավարության դիմաց, … Read more

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է, Իզվեստիա-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Երկու խմբերն աշխատում են առանձին. օրակարգերը տարբեր են։ Արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շարունակում է աշխատել։ Եռակողմ խումբը դադարի մեջ է»,- ասել է Պեսկովը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել … Read more

Արցախցին երբեք չի քվեարկելու իր հայրենիքը հանձնածի օգտին

Մեր հանդիպումները արցախցիների հետ այնքան են անհանգստացրել նիկոլներին, որ նրանք չբավարարվեցին միայն իրենց արբանյակներով՝ (ցավոք սրտի Արցախում ծնված, բայց հուդայացած) սոցցանցերում մեր վրա կազմակերպված հարձակումներով։ Ավելին՝ մի քանի «նորահայտ հուդաներ» էլ հայթայթեցին, դահլիճ բերեցին ու հերթական շոուն բեմադրեցին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Բեմադրություն, որի թեման՝ որքան էլ … Read more

Պենտագոնը խնդրել է հաստատել ավելի քան 200 միլիարդ դոլարի հայտ՝ Իրանում պատերազմը ֆինանսավորելու նպատակով

Ըստ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պենտագոնը խնդրել է Սպիտակ տանը հաստատել ավելի քան 200 միլիարդ դոլարի հայտ՝ Կոնգրեսին ներկայացնելու համար՝ Իրանում պատերազմը ֆինանսավորելու նպատակով։ Սա հսկայական նոր պահանջ է, որը գրեթե անկասկած կբախվի հակամարտությանը դեմ հանդես եկող օրենսդիրների դիմադրությանը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը: Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ չեն կարծում, թե Պաշտպանության նախարարության հայտը … Read more

Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել Է ոստիկան մոտենա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող … Read more

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 19-ի համար

Rate.am | Տարադրամի փոխարժեքները մարտի 19-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վաճառքը՝ 379,44 դրամ: Եվրոյի առքի արժեքն է 428,67 դրամ, վաճառքի դեպքում՝ 440,88 դրամ: Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.40 դրամ, վաճառքինը՝ 4.69 դրամ։