Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝ Մարտի  29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Մարտի 25-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու … Read more

Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի ամբողջությամբ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը, «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ն և «Ազգային» պատմամշակութային ՀԿ- ն համատեղ հայտարարություն են տարածել Շուշիի ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «2026 թվականին լրանում է Շուշիի հայկական բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանական ոճրագործության 106-րդ տարելիցը։ 1920 թվականի մարտին տեղի ունեցած ցեղասպանությունը ոչ միայն մարդկային զանգվածային կոտորածի, այլև հայկական քաղաքակրթական ներկայության համակարգված ոչնչացման ակտ էր՝ … Read more

Մարտի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան ՝ 11։00-17։00 Մաշտոցի պողոտա 2, 4, 35, 37 շենքեր, Թումանյան փողոց 38 շենք, Գրիգոր Լուսավորչի փողոց 17 շենք, Երևանի Արաբկիր վարչական շրջան ՝ 11:00–17:00 Կոմիտասի պողոտա 22–26, 41–43, 45–47, 49/4–49/11 … Read more

Չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթnղական թեզերի պրnպագանդայով

Չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթողական թեզերի պրոպագանդայով։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: ««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը … Read more

Վայոց ձորի մարզում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, կա վիրավnր

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Ի․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի … Read more

Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 62, 62/2, 62/3, 62/5, 7-րդ փողոցի թիվ 25-ից 45, 6-րդ փողոցի թիվ 35-ից 51, 13-րդ փողոցի թիվ 7-ից 11, 15-րդ փողոցի թիվ 15/1-ից 15/13 հասցեների առանձնատների, 15-րդ փողոցի թիվ 4/7 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։ … Read more

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի … Read more

Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք

Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝  Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայությունից: … Read more

«Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած

Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայմանական՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը: «Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություններ ու իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ, … Read more

Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ

Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայմանական՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը: «Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություններ ու իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ, … Read more