Մարտի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00–17:00 Պարոնյան փողոց 1 շենք, Փարպեցի փողոց 4, 6, 10, 12 շենքեր, Մաշտոցի պողոտա 17, 19, 21, 23, 25, 35, 37 շենքեր, Պուշկինի փողոց 37, 39, 41 շենքեր, Թումանյան փողոց 38 … Read more

Մարտի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

27 մար 2026 20:55 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր

Ավանեսյանը պնդում է՝ ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերը բարձրացել են

ԱՆ ենթակայությամբ գործող մարզային և երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ առցանց խորհրդակցություն արեցինք` նախնական ամփոփելու ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողների առաջին երկու ամիսների աշխատավարձերի ցուցանիշները: Այս մասին գրել է Անահիտ Ավանեսյանը. «Նախնական արձանագրումները. 1. Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 տոկոսով: 2. ⁠Նեղ մասնագետների աշխատավարձերը միջինում բարձրացել են 50 տոկոսից մինչև կրկնակիի չափով: 3. Պոլիկլինիկաների … Read more

Դավիթ Բեկ փողոցում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը, կա վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 180/27 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արամայիս Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Ելֆիտան Դ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամայիս Բ․-ի ուղևոր 33-ամյա Նարինե Ն․-ին մարմնական վնասվածքներով … Read more

Ադրբեջանում 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Լենքորանի շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացրել է երկրի Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։ Հաղորդվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ։ Տուժածների կամ վնասների մասին տեղեկատվություն չկա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հարցով փակ նիստ կհրավիրի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ առավոտյան նախատեսել է փակ խորհրդակցություն Իրանի հարցով։ Այս մասին հայտնում է The Israel Times-ը: ՄԱԿ-ի երկու դիվանագետներ, անանուն մնալու պայմանով, հայտնել են, որ Ռուսաստանը խնդրել է նիստ հրավիրել՝ քննարկելու Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամերիկա-իսրայելական հարձակումները։ Միացյալ Նահանգները, որն այժմ նախագահում է Անվտանգության խորհուրդը, սահմանել է հանդիպման ժամանակացույցը:

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ

Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում … Read more

Մեզ համար նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը

Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի լիարժեք բացահայտման համար:  Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերջերս տեղի ունեցած վերացումը, ինչը հեռանկարներ է բացում տարածաշրջանի պոտենցիալի լիարժեք բացահայտման համար՝ նպաստելով փոխադարձ … Read more

Սյունիքի մարզում բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Միխայել Կ.-ի վարած «Toyota» մակնիշի և 21-ամյա Վազգեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մենք հասել ենք կարմիր գծին, հասարակության լայն շերտերում հաճախ բացակայում է իրավիճակի ամբողջական ընկալումը

Հայաստանի քաղաքական դաշտը դադարել է լինել ազգային դիմադրողականության ողնաշարը։ Այն վերածվել է ինքնակործանման թատրոնի, որտեղ գաղափարական մրցակցությունը փոխարինվել է ներքին թշնամանքի նպատակային գեներացմամբ։ Սա այլևս քաղաքականություն չէ: Սա պետականության հիմքերի կազմալուծում և քաղաքական սնանկության ծայրահեղ դրսևորում է։ Դուք քաղաքական օրակարգը բաժանել եք կեղծ բևեռների, որոնք հավասարապես կործանարար են։ Մեկը վախեցնում է պատերազմով՝ զիջումները մատուցելով որպես … Read more