Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: «Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ: Հիշեցնենք՝ այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն։