ՀՖՖ–ն ներկա չէր «Նոա Պարկի» մեկնարկի և մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությանը

Մայիսի 18-ին Վաղարշապատում տեղի ունեցավ «Նոա Պարկի» մեկնարկի և մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ, տարբեր ակումբների նախագահներ, տնօրեններ, մարզիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաև համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն։ Ներկաների շարքում չկային ներկայացուցիչներ ՀՖՖ–ից։ Սա հավանաբար այն պատճառով է, որ «Նոայի» հանդիպումների … Read more

«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։ Մասնավորապես՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:   «Խմբի … Read more

Չնախատեսված կանգառ Ծիլքար բնակավայրում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերների հետ ուղևորվել է Լոռու մարզ: Ճանապարհին ՔՊ ավտոբուսը կանգառ է ունեցել Ծիլքար բնակավայրում, որտեղ վարչապետին սպասելիս են եղել տեղացիները: «Ձեր բռնած գործին հաջողություն»,- մաղթել են քաղաքացիներն ու գրկախառնվել վարչապետի հետ: Առավել մանրամասն՝ տեսանյութում: