Չնախատեսված կանգառ Ծիլքար բնակավայրում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերների հետ ուղևորվել է Լոռու մարզ: Ճանապարհին ՔՊ ավտոբուսը կանգառ է ունեցել Ծիլքար բնակավայրում, որտեղ վարչապետին սպասելիս են եղել տեղացիները: «Ձեր բռնած գործին հաջողություն»,- մաղթել են քաղաքացիներն ու գրկախառնվել վարչապետի հետ: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի վերաբերյալ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական … Read more