ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ

IRI-ն հրապարակել է հարցումներ, թե ԱԺ ընտրություններում մարդիկ ինչպես կքվեարկեին: Պատկերը հետևյալն է. «Քաղաքացիական պայմանագիր» – 32% «Ուժեղ Հայաստան» – 6% «Հայաստան» դաշինք – 3% Շնորհապետական կուսակցություն – 2% «Բարգավաճ Հայաստան» – 1% Բոլորին դեմ եմ – 1% «Միասնության թևեր» – 1% ԴՈԿ – 1% Չկողմնորոշված – 23% Պատասխանից հրաժարված – 21% 

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ Ռուսաստանի Դաշնության տարածք «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը կասեցնելով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։ «Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել՝ կասեցնելով «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։ Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկությանը… արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ … Read more