Խուզարկություններ են իրականացվում Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում․ կան ձերբակալվածներ

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում Երևանի Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում և համակիրների տներում։ Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ձերբակալվել է հինգ անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։  

Մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան կալանավորվածներ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:  ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումները ձեռնարկվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։  Մայիսի 6-ին՝ ժամը 17:20-ին, … Read more

Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում քիչ հետո՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Այս մասին հայտնում է ՊՆ-ն։   Բնակչությանը խնդրում են ընդունել ի գիտություն: