Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալություններ Գյումրիում. ՆԳՆ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՆԳՆ քրեական ոստիկանները Գյումրիում ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3անձի: Վերջիններս առնչություն ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ: Ներքին գործերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հաստատել են ձերբակալության մասին տեղեկությունը:

Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը շուրջ 700 հոգանոց դիտորդական առաքելության կազմով առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդություն Հանրապետության ամբողջ տարածքում։ Այս պահին գործում են 300 շրջիկ խմբեր և 30-ից ավելի արագ արձագանքման խմբեր, որոնք այցելել են, 10։30-ի դրությամբ, 860 ընտրատեղամաս, կամ տեղամասերի ընդհանուր թվի շուրջ 43 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: … Read more