Շնորհակալությամբ հիշենք բոլորին, ովքեր մեզ՝ կանանցս, ընտրելու և այդ ընտրությունը պաշտպանելու իրավունք են տվել

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում ընտրական օրվա տեսանյութ է հրապարակել և գրել․ «1893 թվականին Նոր Զելանդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ բոլոր չափահաս կանայք ստացան ընտրություններին քվեարկելու իրավունք»: Շնորհակալությամբ հիշենք բոլորին, ովքեր մեզ՝ կանանցս ընտրելու, ընտրություն կատարելու եւ այդ ընտրությունը պաշտպանելու իրավունք են տվել»։  

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է. «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։ Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկկողմ և եվրոպական համագործակցության հետագա խորացմանը Հայաստանի հետ»։

Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։ «Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում Ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան»,- նշել է Կոսը։ Նա հայտարարել է, որ … Read more

Հայաստանն ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Իր արձագանքում նա մասնավորապես նշել է. «Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը։ Սա կարևոր ազդանշան է, որ տարածաշրջանի ապագան դեռ գրվելու փուլում է»։

Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով: «Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի առթիվ: Այս մանդատը նորովի արտացոլում է հայ ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ … Read more