Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտին» հողամասի վարձակալության իրավունքի գրանցման գործընթացում

Դատախազությունը, 457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու պետական գրանցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 16-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Միևնույն ժամանակ, վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում … Read more

«Գոնե մի 100 մանեթ տան». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։   Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։   Դեպքի … Read more

Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը, ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել ՔԿԱԳ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել: «Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք»,- տեսանյութին կից գրել է Ալեն Սիմոնյանը: Տեսանյութը՝ այստեղ:

Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենի հետ։   Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով։   Նիդերլանդների Թագավորության վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։   Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն … Read more