Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր․ վարչապետ

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո։ «Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ոլորտում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցության և արդեն երեք տարի շարունակվող «Արծիվ գործընկեր» … Read more

Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ համագործակցության մասին հուշագիրը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Փաշինյանն ընդունել է Թրամփի հրավերը․ փետրվարի 19-ին կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ Սպասված այց։   Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Հայաստան, վերջինիս դիմավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Կներկայացվի նախորդ 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական ու ինժեներական հսկայածավալ աշխատանքների մի մասը․ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․   Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ ժամը 19:00-ին, ձեզ կներկայացնենք նախորդ 3 տարիների ընթացքում կատարված ամրաշինական ու ինժեներական հսկայածավալ աշխատանքների մի մասը: